February 23rd 2024 archive

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Առաջադրանքներ

1․ Բանաստեղծության միջից դուրս գրեք տրական հոլովով դրված 5 և բացառական հոլովով դրված 1 բառաձև։
տրական հոլովներ-ժայռից
բառաձև-ժայռից
2․ Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»։
Բանաստեղծությունը կոչվում է Համերգ ,որովհետև վտակը և անտառը շխշխում են, այտպիսով երգ էր սատացվում, իսկ քանի-որ ժաեռը չեր կարողանում տեղից շարժվել։ Կանգնած լսում էր այտպիսով ստացվում է համերգ։
3․ Ըստ քեզ հեղինակն ինչո՞ւ է վտակին համեմատում մանուկի հետ, իսկ անտառին՝ ծերունու։
Հեղինակը համեմատում է գետը մանուկի հետ, որովհետև ջուրը ամեն անգամ փոխվում է։
Հեղինակը համեմատում է անտառը ծերուկի հետ, որովհետև բոլոր ծառերը շատ մեծ էին։
4․ Ըստ հեղինակի ինչպիսին է ժայռը, փորձեք ինքներդ ժայռին նարագրել։
Ժաեռը բարձրէ և մռայլ։
5․ Գրեք ստեղծագործական աշխատանք՝ «Ես և բնությունը» վերնագրով։ 
Ես և բնությունը

Ես և բնությունը


Միայնակ կանգնած ժայռի շուրթին
Աչքերս փակել ու վայլելում եմ ․․․
Ես եմ ու բնությունը զարմանահրաշ,
Քամու մեղմ սոսաիյունը դեմքիս
Կարծես մորս շունչը լինի տաք,
Գետերի աշխույժ կարկաչի ձայնը
Ասես հոգուս ուրախ ճինչն է մանկություն ․․․
Ես միայնակ ժայռի շուրթին
ՈՒ բնությունը ժայռից տարածվող
Իմն է բնությունը մի անուն ունենք
Նույն սերը ունենք ու նույն կարոտը ․․․

Ճահիճներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
    Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
  4. Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներըը հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
  5. Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:
  6. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
    Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը: