Archive of ‘Ճամփորդություն’ category

Ճամփորդություն դեպի Գյումրի

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։Տարածքը՝ 2753 կմ, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։
Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։Հայաստանի Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները՝ Երևան – Աշտարակ—Թալին—Գյումրի, Երևան—Աշտարակ—Սպիտակ և Երևան—Արմավիր—Քարակերտ—Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում)։

Բուժական

Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, պատմական Նիգ գավառի տարածքում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։

Պատմամշակութային կառույցներ

Խմբագրել Բուժականից 3 կմ հյուսիս՝ անտառում գտնվում է «Թեղենյաց» վանական համալիրը (7-15 դարեր)։ 7-րդ դար «Կաթողիկե» և 10-րդ դար եկեղեցիները, արևելյան կողմում՝ «Թեղենիս» գյուղատեղին (7 դար) իր 7 դարի եկեղեցիով։

Ճամփորդություն Դեպի Էրեբունի Թանգարան

Մարտի 17-ին մենք դասարանով գնացինք Էրեբունի Թանգարան:Մեր ճամփորդությունը Հայրենագիտության թեմայով էր և մեր հետ էին ընկեր Արմինեն և ընկեր Սոնան :Սկզբում մեզ պատմեցին Էրեբունի Թանգարանի մասին:Իմացանք, որ թանգարանը Երևանի ամենակարևոր թանգարաններից մեկն է և այն հիմնադրվել է 1968թ.-ին Արին Բերդի բլուրի վրա, որի տեղում եղել է Էրեբունի ամրոցը:Ամրոցի որոշ հատվածներ վերականգնվել են և մնացել թանգարանի արտաքին մասում:
Եղանակի վատ լինելու պատճառով մենք չկարողացանք մասնակցել Պեղումներին:Հետո մենք գնացինք Վարդավառի լիճ։Ինձ շատ դուր եկավ ճամփորդություը մենք շատ բան սովորեցին ճամփորդությունից։❤

Ճամփորդություն դեպի Մարմարիկ

Այսօրվա մեր ճամփորդությունը դեպի ՝Կոտայքի մարզ , գյուղ Մարմարիկ էր:Բայց մինչ Մարմարիկ հասնելը, մենք եղանք Հրազդան քաղաքում, եղանք Հրազդան գեսում,այն ամբողջությամբ սառած էր:Այնուհետև այցելեցինք Մաքրավանք,որը գտնվում է Մաքրավան գյուղում,որը այժմ Հրազդան քաղաքի թաղամասերից մեկն է: Այնտեղ մի փոքր ճաշեցինք և շարունակեցին ճանապարհը: Հասանք Մարմարիկ գյուղ:Տեսանք Մարմարիկ գետը:Սկզբում քայլեցինք դեպի սուրբ Հովհաննես եկեղեցի,որը կիսաքանդ էր:Այնտեղից հետո մեզ հյուրընկալեցին Մարմարիկի դպրոցականները և ուղեկցեցին դպրոց:Դպրոցում մեզ ցույց տվեցին իրենց գեղեցիկ աշխատանքները,որոնք պատրաստված էին տարբեր իրերից:Գազավորված հյութերի խցաններով պատրաստել էին գորգ, իսկ ոչխարի մորթուց ՝տարբեր գույնի թելեր:Այնտեղից երգելով գնացինք թոնրատուն:Տեսանք թե ինչպես են թխվում՝լավաշը,պուրի հացը և գաթան:Համտեսեցինք,շատ համեղ էին,այնուհետև գնացինք դպրոց և համտեսեցինք իրենց պատրաստած հարիսան,որը նույնպես շատ համեղ էր:Այնտեղ դպրոցում մենք երգեցինք,պարեցինք,խաղացինք տարբեր ազգագրական խաղեր և վերադարձանք տուն:Շատ գեղեցիկ,իրադարձություններով լի և հավես օր ունեցանք:Շատ շնորհակալ եմ ընկեր Սոնայից,ընկեր Շուշանից և ընկեր Սեդաից մեզ այսպիսի հրաշալի ճամթորդություն պարգևելու համար:
https://www.youtube.com/watch?v=LU0ros1SNjI

Սահադաշտ ՝ Գեղասահքի դպրոց

Այսօր մենք ճամփորդել էինք սահադաշտ ՝ Գեղասահքի դպրոց։ Սկզբում մենք ասացինք մեր կոշիկների համարը և մեզ տվեցին չմուշկներ։ Մենք բոլորին սպասեցինք մինչև հագնեն չմուշքները։ Ես շատ եմ հավանել Գեղասահքի դպրոցը շատ հավես էր այնտեղ ։Մեզ հետ շատ հավես բան կատարվեց, Միան Նատալին և Նարեկը իսկ մենք Ալիսայի հետ գնացինք օգնենք նրանց բայց մենք ընկանք։ Շատ լավն էր Գեղասահքի դպրոցը ։

Ճամփորդության Աշտարակ

Այսօրը մենք մեր ջոկատով գնացել էինք ճամփորդության դեպի Աշտարակ: Այնտեղ մենք տեսանք այն դպրոցը,որտեղ սովորել է ընկեր Էլինան,ապա այցելեցինք Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի։Այնուհետև ոտքով քայլելով գնացինք Կարմրավոր եկեղեցի։ Եկեղեցու ներսում մենք երգեցին եկեղեցական երգեր։Եկեղեցու բակում մենք բոլորով նախաճաշեցինք և նկարվեցինք։Շարունակելով ճամփորդությունը ,մենք այցելեցինք Պերճ Պռոշյանի թանգարանը։Շատ հետաքրքիր էր այնտեղ։Այնուհետեվ մենք շարունակեցինք քայլքը և հասանք Ծիրանավոր եկեղեցի։Ծիրանավոր եկեղեցուց հետո քայլելով հասանք Սպիտակավոր եկեղեցի։Այնտեղ մենք ուսումնասիրեցինք տարածքը,ներս մտանք աղոթելու,իսկ հետո եկեղեցու բակում մի փոքր ճաշեցինք և քայլելով գնացինք Աշտարակ քաղաքի կենտրոն։Շատ գեղեցիկ քաղաք է Աշտարակը։Այնտեղից մենք նստեցին երթուղին և վերադարձանք դպրոց։❤❤

Մարմարիկ (գետ)

Marmarik, KO.jpg

ՄարմարիկԱբասաձորի գետ, Ջանգա-Միսխանա, Հանքավանի գետ, Հանքավանի ջուր, Մաման, Մարմարչայ, Միսխանա, Միսխանայի գետ, Պղնձահանքի ջուր, գետ Հայաստանի Կոտայքի մարզումՀրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2520 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 37 կմ է, ջրհավաք ավազանը՝ 427 կմ2։ Վերին և միջին հոսանքներում հոսում է կիրճանման, անտառապատ հովտով։ Մեղրաձոր գյուղից հովիտն ընդարձակվում է, ձեռք բերում հարթավայրային բնույթ։ Գետի հոսքը ձևավորվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներից հոսող գետակների ջրերով։ Սնումը հալոցքային (55%) և ստորերկրյա (27%) է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 74%-ը։ Տարեկան միջին ծախսը 5,4 մ3/վ է, առավելագույնը՝ 87 մ3/վ, հոսքը՝ 170 միլիոն մ3։ 

Աղբյուրակի ջրամբար

Աղբյուրակի ջրամբարԱղփարայի ջրամբար, Հրազդանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի վրա՝ համանուն քաղաքի տարածքում։ Շահագործման է հանձնվել 1953 թվականին։ Մակերեսը 1,7 կմ² է, ջրատարողությունը՝ 5,6 միլիոն մ³, օգտակարը՝ 4,1 միլիոն մ³։ Սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերից։ Աղբյուրակի ջրամբարը մտնում է Սևան-Հրազդան կասկադի մեջ. Արգելի գլխամասային և Արգելի ՀԷԿի կարգավորիչ ջրամբարն է։ Պատվարը քարալիցքային է, երկարությունը՝ 117 մ, առավելագույն բարձրությունը՝ 14,5 մ։ Ձմռանը սառցակալում է:

Մաքրավանք

Մաքրավանք, վանական համալիր Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մաքրավան գյուղում (այժմ Հրազդան քաղաքի թաղամասերից մեկն է)։ Վանքի գլխավոր կառույցը 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, արևմտյան կողմում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է։ Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ խաչքարերով։ Հարավային կողմում գտնվում է միանավ եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։

Այժմ վանական համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ Սբ. Ամենափրկիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիներից, գավթից ու օժանդակ շինություններից։

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

Ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ խոշորագույն դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը:

Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը:

Մեծ գրողի տունը, որ միշտ լեցուն է այցելուներով, Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է: Այցելուներն այստեղ ծանոթանում են  Պռոշյանի հիշատակը հավերժացնող մասունքերին, ստեղծագործություններին, մասնակցում  դրանց հիման վրա կազմակերպվող  միջոցառումներին, որոնք ոգեկոչում են Պռոշյանի ապրած ժամանակը, կենցաղն ու գրական-մշակութային կյանքը:

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

ու Ծիրանավոր եկեղեցինեԱշտարակ քաղաքում գտնվող Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիների մոտ է գտնվում նաև երրորդ՝ Սպիտակավոր եկեղեցու ավերակները: Ըստ լեգենդի՝ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվել էին Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ քույրերը որոշեցին զոհաբերել իրենց հանուն կրտսեր քրոջ երջանկության և նետվեցին ձորը: Երրորդ քույրը, այդ լուրն իմանալով, նույնպես ինքնասպան եղավ: Սարգիսն էլ երեք եկեղեցի կառուցեց նրանց հիշատակին և անվանեց դրանք քույրերի՝ վերջին օրը կրած հագուստի գույներով` Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր: Հետագայում Աշտարակում կառուցվում է նաև Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի այս եկեղեցիները: Եկեղեցիների անվան ծագումնաբանության վերաբերյալ կա նաև այլ կարծիք. ասում են՝ դրանք առաջացել են ամեն եկեղեցում որմնանկարների վրա պատկերված Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխաշորի գույներից:

Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XIX դարում, հին եկեղեցու տեղում։ Մոտակայքում գտնվում են 1664 թվականի կամրջի ավերակները։ Այս հովհարաձև գմբեթավոր եկեղեցու թմբուկը զարդարված է չորս փոքրիկ պատուհաններով։ Եկեղեցու ներքին քարերը փոխված չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկվել է վերանորոգման։ Սբ. Սարգիսը նոր տեսք ունի, սակայն հին քարերի արձանագրությունները և քանդակները վկայում են եկեղեցու իրական տարիքի մասին։ Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի երեք եկեղեցիները՝

Հրազդան (քաղաք)

Հրազդան (մինչև 1959 թվականը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ափին։ Երևանից հեռու է 40 կմ հյուսիս-արևելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։

Մինչև 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ 1959 թվականին քաղաքը շրջանային, 1962 թվականից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95 թվականին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995 թվականից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկաթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերը։ Տարածքը՝ 152 կմ²։

Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Մարմարիկ գետերը, որոնք միախառնվում են հենց քաղաքի մեջ։ 1950 թվականին Հրազդանում ստեղծվեց Հրազդանի արհեստական ջրամբարը 130 հեկտար տարածության վրա՝ 1695 մետր բարձրությամբ։

1 2 3