February 12th 2024 archive

Թումանյանական խնդիրներ և խաչբառ

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։
90:9=10
10×5=50սմ

2.  «Շունն ու կատուն» բալլադում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 3 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան 1  գդակի  համար անհրաժեշտ գառան մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:
40։4×3=30
30×3=90

3.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։
6/6-2/6=4/6=2/3

4.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։
100:4=25կգ յուղը
25×3=75կգ բրինձ

5. «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։
Այո հնարավոր է։

6. Թումանյանական խաչբառ(pdf)СКАЧАТЬ

Թումանյանական խաչբառ(word)СКАЧАТЬ

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր:

8. Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկի վերնագիրը, օգտվեք թվերը գրելու հնամենի եղանակից, կազմեք խաչբառ, որի պատասխանը լինի հենց այդ վերնագիրը:

9. Կրճատեք կոտորակները.

  • 30/60= 1/2
    30։30=1
    60:30=2
  • 15/25=3/5
    15:5=3
    25:5=5
  • 49/63 = 7/9
    49:7=7
    63:7=9
  • 51/6 =17/2
    51:3=17
    6:3=2
  • 84/24 = 7/2
    84:12=7
    24:12=2
  • 35/70 = 1/2
    35:35=1
    70:35=2
  • 45/125 = 9/25
    45:3=9
    125:3=25
  • 11/121 =1/11
    11:1=1
    121:11=11
  • 32/72 =4/9
    32:8=4
    72:8=9
  • 45/100=9/20
    45:5=9
    100:5=20
  • 25/100=1/4
    25:25=1
    100:25=4

Արջաորս: Հ. Թումանյան մաս 1

Առաջադրանքներ

  1. Համառոտ պատմեք, թե ինչպես արջը եկավ և տարավ խոզին։

Արջը խաբեց, մարդու նման մոտեցավ, դարձավ չորսոտանի և հարձակվեց մարդկանց վրա, նրանք էլ վախից խոզին շպրտեցին վրան։

  1. Տարվա ո՞ր եղանակին էին տեղի ունենում իրադարձությունները։

Աշուն էր։

  1. Բացատրեք հետևյալ նախադասությունը՝ «գոմի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է»։

Արջը խաբեց, մարդու նման մոտեցավ, դարձավ չորսոտանի և հարձակվեց մարդկանց վրա, նրանք էլ վախից խոզին շպրտեցին վրան։

  1. Ըստ պատմվածքի գողության գնացող արջն ի՞նչ սովորություն ուներ։

Խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է դնում, երկու ոտնանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի։

  1. Տեքստից դուրս գրեք 10 բառ, որ սկսեն բաղաձայնով, ավարտվեն ձայնավորով։

Տարի, տղա, չկա, մոշենի, գոմի, վերի, խոզի, գնացի, ձգեցի, կորցրի։

  1. Տեքստից գուրս գրեք 5-ական անձնանիշ և իրանիշ գոյական։

Անձնանաիշ- ավագը, ես, տղա, օքմին, մարդ։

Իրանիշ– արջ, շուն, խոզ, հրացան, մոշ։

Տրնդեզ

Պատասխանիր հարցերին՝

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Եկեղեցական տոն, որ կատարվում Է ամեն տարվա փետրվարին, ըստ Աստվածաշնչի՝ Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը
  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    Այո մասնակցել եմ։ Մենք երգեցինք և պարեցինք Տրնդեզի պարերը։ Թռանք կրակի վրայով։ Իսկ վերջում մեր բերած խաղցրավենիքներն էինք ուտում։
  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Տեառնընդառաջ

-1-638

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Реклама

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ: