Archive of ‘Մաթեմատիկայի ելք ստուգատես’ category

Չորրորդ կանգառ։ Բանավոր հաշվարկման եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Երկրորդ կանգառ։ Ուղղանկյունաիստ կամ խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Ես և հայրիկս պատրաստեցինք խորանարդ ։
Վերջ


Սկիզբ

Առաջին կանգառ։ Չափումներ, տեղից հեռացատկ։

Առաջին կանգառ:Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է նախապես գծված հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական և վերջնական կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝ նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր):

Ես Արևմտյան դպրոցի բակում կատարեցի տեղից հեռացատկ

Ես ցատկեցի 160 սմ=1 մ 60 սմ: Իմ ցատկ կատարելու և դրա երկարությունը օափելու համար անհրաժեշ էր 8 վայրկյանում։ Արդյունքները մուտքագրելու համար անհրաժեշտ եղավ 6 րոպե: Այսպիսով` ինձանից պահանջվել 6 ր 8 վ ժամանակ: