May 2024 archive

Կենդանիների Բազմազանությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:Կենդանիները տարբերվում են մարմնային մասերով, մարմնային չափերով։
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:Կենդանիների բազմազանությունը պայմանավորված է տարբեր տեղերում, որտեղ նրանք ապրում են։
  3. Ի՞նչ է ֆաունան:Այն կենդանիների խմբերը ,որոնք միանում են միմիյանց կոչվում է ֆաունան։
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
  5. Ձու ՝ Հավ , Լորիկ
  6. Բուրդ՝ Ոչխար,
  7. Կաթ՝ Կով,
  8. Միս՝ Կով, Հավ

 5-րդ դասարանի ելքի ստուգատես  «Լեզվական կարողություններ և հմտություններ» 3 առաջադրանք

3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

Ջ․ Ռոդարի

Ճանապարհորդ կատուն
<<ուրախ>>

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։
Երբ երեկոն ընկավ և կատուն պառկում էր քնելու տարօրինակ ձայներ լսվեց։ Կատուն գնաց դուռը բացեց և տեսավ այնտեղ մի գեղեցիկ մուկիկ։ Մուկիկը ուներ շեկ և երկար մազեր, կապույտավարդագուն աչքեր և գեղեցիկ, երկար, վարդագույն զգեստ, բայց մուկիկն էլ էր վարդագույն։Կատուն երբ տեսավ նրան, սիրահարվեց և հարցրեց․

-Ինչ է քո անունը,- մուկիկը ասաց, որ իր անունը Էկանիվա է։ Բայց երբ Էկանիվան հարցրեց ինչ է քո անունը կատուն մնաց առանց խոսքի, որովհետև նա անուն չուներ։ Կատուն ասեց․

-Իմ անունը հիմա կարևոր չէ, մտիր ներս։ Երբ Էկանիվան մտավ սենյակ, նրանք այդ օրվանից սկսեցին իրար հետ ճանապարհորդել, նաև ամուսնացան, բայց կատվի անունը այտպես էլ պարզ չեղավ Էկանիվային։



Ջ․ Ռոդարի

Ճանապարհորդ կատուն
<<տխուր>>

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Սասնա Ծռեր. Փոքր Մհերի և Ագռավաքարի մասին

«Սասնա Ծռեր» էպոսի վերջին ՝ չորրորդ ճյուղի գլխավոր հեսրոսը Դավթի որդի Փոքր Մհերն է: Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Реклама

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը։

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալիու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա ուժեղ հարված հասցրեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յոթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

«Սասունցի Դավիթ» 3-րդ ճյուղ

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։  Հենց ամենասկզբից էլ Մըսրա Մելիքը ասում է, որ Դավիթը իրենց գլխին փորձանք է դառնալու, բայց Իսմիլ Խաթունը ասում է, որ Դավիթը կմեծանա ու օգնական կդառնա Մելիքին, որ Մըսրը շենացնի, հզորացնի:  Իսմիլը չէր կարող չպահել Դավթին, դա նա անում է Մեծ Մհերի խաթրի համար, քանի որ, Մհերը դժվար պահին իրեն օգնության է հասել, հետն էլ որդի է պարգևել ՝ Մըսր աշխարհի ժառանգ:  Սասունցի Դավիթը ակնհայտ մեծ ուժի տեր էր, դա ամեն օր տեսնում ու տարբեր առիթներով զգում էր Մելիքը ու նրա սիրտը վախ էր սողոսկել, նա ահավոր վախենում էր Դավթից, ու սիրտը վկայում էր, որ հաստատ փորձանք է բերելու նրա գլխին  Դավիթը ծուռ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և  երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արուզավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի ոսկի բիլազուկից, որը բազուկին էր կապած, ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Հայրենագիտություն, երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Мечта

Мечта – это здорово. Ведь именно благодаря мечте в нашем мире происходят удивительные вещи.Знаете ли вы, что лампочка, которая сегодня освещает вашу комнату, когда-то была просто мечтой. В давние времена ни у кого не было лампочек. И для того, чтобы в комнате стало светло, нужно было зажечь огонь. Но благодаря тому, что кто-то не побоялся мечтать, сегодня у нас есть лампочки, которые дарят нам свет.Если вы посмотрите вокруг, вы увидите многие вещи, которые были просто мечтой. Телефон, телевизор, машина, компьютер, велосипед – всё это было когда-то мечтой, а сегодня все люди благодарны тем, кто носил в себе эти мечты, кто носил в себе это сокровище. Благодаря таким людям жизнь на земле стала лучше.Было время, когда люди умирали из-за простой простуды, но родился человек, который решил победить болезнь. И у него получилось. Кто-то мечтает спасать жизни и становится великолепным врачом. Кто-то придумывает лекарства от болезней. Кто-то становится спасателем.Люди мечтали о том, чтобы научиться летать. Когда они рассказывали о своей мечте, все смеялись над ними. Но они продолжали мечтать и однажды они придумали, как построить самолет. А сегодня мы все можем подняться в небо на самолёте, который был когда-то просто мечтой.А кто-то становится ученым. В России жил мальчик. Его звали Костя Циолковский. Он мечтал о том, чтобы люди полетели в космос, и благодаря его мечте это стало реальностью. Сегодня в космосе даже строят огромную станцию, на которой трудятся ученые из разных стран мира.В Америке жил мальчик, который хотел, чтобы сказка стала реальностью. Его звали Уолт Дисней. Именно благодаря ему сегодня мы можем увидеть персонажей сказок, которые оживают на экранах наших телевизоров. Эти мультфильмы дарят радость миллионам детей и взрослых. Он же создал парк аттракционов, который мечтает посетить каждый ребенок, потому что этот парк – настоящая сказка.

1. Напиши, кто изобрел слелующие предметы (если хочешь, найли об зтом информацию винтернете).

Лампочку изобрел- Томас ЭАисон,

Телефон – Александр

БемлРалио – АлексанАр Попов

Телевизор – Ажон Лоуги Бэрл

Велосипел- Немецкии барон Карл Дрез

Авгомобиль- Карол Бенц

Самолет – Братья Райт

Компьютер-Тома Ае Кольмару

2. Полумай и напиши: чо из то0,О чём ты кола-то мечтал / мечтала, уже стало реальностью,.

Я хотел сестренку, и у меня в этом году поивилас младшая сестра.

3. И полелись с нами, о чем мечаешь ты?

Я мечтаю о собаке.

5-րդ դասարանի ելքի ստուգատես <Միջին դպրոց> 3 փուլ

Միջին դպրոց
1․ Ես Միջին դպրոցի մասին գիտեմ, որ այնտեղ կա մեծ դալիճ որտեղ մենք Ուրբաթ համերգ ենք անում, մարզա սրահներ որտեղ մարմնակրթություն ենք անում, գիտեմ որ այնտեղ կան հետաքրքիր ճամփորդություններ։
2․ Ես ցնկանում եմ տեղափոխվել Միջին դպրոց:
3․ Ինձ Միջին դպրոցի ծանոթ ուսուցիչներին (Ուսուցչուհիներին)
Ընկեր Ռիմա, ընկեր Աչեր, ընկեր Արինա, ընկեր Նառա, ընկեր Դանիել։
4․ Ես կցանկանայ, որ Միջին դպրոցում լինել լող, հեծանվավարություն, տաս օրյա ճամփորդություններ։
5․ Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ։

Սասնա Ծռեր. Մեծ Մհեր

Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում  կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից: 

Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։
Երկար տարիներ Սասնա տան տիրուհին Դեղձուն Ծամն է լինում, ով օժտված էր անասելի գեղեցկությամբ, ուժով ու շատ խելացի կին էր ու լավ մայր: Նա կարողանում է Սանասարի մահվանից հետո երկար ժամանակ կառավարել երկիրը, մինչև որդիները կմեծանան, հետո միայն նրանցից ամենահզորին, հորական գենը ժառանգած՝ Մհերին չափահաս դառնալուց հետո նշանակել Սասնա տան խնամող:  Մհերը իր հորից ժառանգում է հավատարիմ ձիուն՝ Քուռկիկ Ջաջալիին, Թուր Կեծակին,  խաչ պատերազմին (հայկական խորհդրանիշ է խաչի տեսք ունեցող):

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։  Նա ժառանգել էր հոր գերմարդկային ուժը, կարող էր արմատախիլ անել ծառերը, ուսերին կրել հսկա ժայռաբեկորներ: Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Սասունը խնամելու տարիներին քաղաքի մուտք ու ելքի ճանապարհը մի հսկա առյուծ է փակած լինում: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում: Նրա հայրը՝ Սանասարը, կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ  Եգիպտոսի խնդիրն էր։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մըսրա Մելիք (հայր) իշխանի հետ համաձայնության գալով՝ Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։
Տարիներ են անցնում, մեծանում է Մհերը, գալիս է ամուսնանալու ժամանակը: Ինչպես իր հայրն, այնպես էլ ինքը մենամարտի արդյունքում է փրկում իր սիրելիին, սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ:
Հետագա մենամարտերից մեկում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։
Տարիներ անց Մըսրում մեռնում է Մելիքը։ Մեծ Մհերը Մըսրա Մելիքի մահվանից հետո նամակ է ստանում նրա կնոջից՝ Իսմիլ խաթունից, որում նա Մհերին խնդրում է այցելել Մըսր: Հարազատները ասում, խորհուրդ են տալիս են Մհերին չգնալ, քանի որ, Իսմիլը խորամանկ է, «մեր դուշմանի(թշնամու) կնիկն է»,  ուզում է Մհերից զավակ ունենալ, մինչդեռ Սասունում մնալու դեպքում գուցե Աստված Մհերին զավակ տա:  Այնուամենայնիվ, նա մեկնում է Մըսր:
Այս ամենը այն պատճառով,  որ Մհերը ուխտադրուժ չէ(պայմանից ետ կագնող, չկատարող). ըստ Մըսրա Մելիքի հետ կապած պայմանի և հնուց եկող սովորույթի՝ նա իրավունք ունի տիրություն անելու Մըսր աշխարհին, այդ թվում՝ նրա կնոջը: Իհարկե այն, որ նա պետք նաև կնության առներ Մելիքի կնոջը, դա Մհերի համար ընդունելի չէր: Իսկ ահա Իսմիլ խաթունի համար շատ կարևոր էր, որ իր ամուսնու ստեղծած, պահած երկիրը անժառանգ չմնա:  Ու նա կարողանում է խաբելով, գինով արբեցնելով Մհերից զավակ ունենալ: Ու անունը դնում է մահացած ամուսնու անունով՝ Մըսրա Մելիք, որ վառ մնա նրա հիշատակը:
Ըստ Իսմիլ խաթունի,  իր նոր ծնված որդին պետք է հայի ճրագը հանգցներ, հայի օջախ փչացներ և Մըսրա ճրագը վառեր, Մըսրա օջախ կանգնեցներ: Մհերը, լսելով, թե ինչ խրատ է տալիս Իսմիլ խաթունը իր զավակին, ուշքի է գալիս ու յոթ տարվա բացակայությունից հետո վերադառնում Սասուն: Միամիտ, ծուռ Մհերը շատ զարմանում է, որ Իսմիլ խաթունը դեռ ձվից դուրս չեկած տղային սովորեցնում է չարություն գործելու, ուրիշի ճրագը հանգցնելու, ամբողջ աշխարհը զավթելու արվեստը:  Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։  Հարկավոր էր ժառանգ ունենալ, որպեսզի Սասնա տունը անժառանգ չմնար, շարունակող լիներ:  Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։
Մհերը և Արմաղանը իրենց որդուն անվանում են Դավիթ: Ով էլ երրորդ ճյուղի շարունակողն է:

1 2