10․ Տրված թվականներով բառեր կազմի՛ր` դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և ածանցների հետ:
Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:
Տասնապատիկ,քառագլուխ,երկճուղ,եռյակ,յոթյակ,
11. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
ա․Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում: Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:Կյանքի 1/3-ը քնած է անցկացնում:
Յոթանասուն,հիսուն միլիոն, երկու հազար,յոթանասուն, տասներեք,վեց,հարյուր, մեկ երրորդ
բ․Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:
քառասուն, իննսունինը, տասներեք, տասներեք, վեց, չորս հազար ինը հարյուր չորս, մեկ, հիսուն
12.Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ:
բ. մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորսհինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:
13.Թվականները գրել բառերով:
1960 թվին Հայաստանում գործում էին 27 թատրոններ, 25 թանգարաններ, 1187 գրադարաններ, 694 կինոսարքավորումներ, իսկ 1940 թ.՝ 13 թատրոններ, 11 թանգարաններ, 908 գրադարաններ, 168 կինոսարքավորումներ:Հայաստանի Հանրապետության՝ ամենաբարձր լեռնագագաթներն են Արագածը՝ 4090մ, Կապուտջուղը՝ 3906մ, Մեծ Իշխանասարը՝ 3549մ, Վարդենիսը՝ 3523մ:Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետերն են Ախուրյանը, որի երկարությունը 186կմ է, Աղստևը՝ 133կմ:
հազար ինը հարյուր վաթսուն, քսանյոթ, քսանհինգ, հազար հարյուր ութսունյոթ, վեց հարյուր իննսունչորս, հազար ինը հարյուր քառասուն, տասներեք, տասնմեկ, ինը հարյուր ութ, հարյուր վաթսունութ, չորս հազար իննսուն, երեք հազար ինը հարյուր վեց, երեք հազար հինգ հարյուր քառասունինը, երեք հազար հինգ հարյուր քսաներեք, հարյուր ութսունվեց, հարյուր երեսուներեք
14.Ընդգծել 3 կոտորակային թվական:
ա.մասնական, երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, չորս հինգերորդ, սակավաթիվ:
բ. մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ:
գ. երկրորդային, մեկ քառորդ, վեցական, հինգ վեցերորդ, կոտորակ, երեք ամբողջ տասնյոթ հարյուրերորդական:
15.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:
16.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:
17.Ընդգծիր 3 քանակական թվական:
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր: