Archive of ‘Խոհանոցային գործունեություն’ category

Սմուզի ելակով և բանանով

Անհրաժեշտ պարագաներ `

սև պաղպաղակ, սպիտակ պաղպաղակ, բանան, ելակ, ջուր,

Պատրաստման եղանակ`

պաղպաղակը խառնել ենք ելակի հետ և ավելացնել ջուր եկրորդ համի համար սև պաղպաղակը խառեցինք բանակի հետ և ավելացրեցինք ջուր։

Մոխիտո

Անհրաժեշտ պարագաներ `

կտրոն, ջուր, անանուխ

Պատրաստման եղանակ`

Կիտրոնը մանր կտրատել ավելացնել անանուխի տերևները պատարաքաաղով ծակծկել, սառը ջուր ավելացնել և թողնել 5 րոպե, որ թրմվի և մատուցել։

Թաբուլե

Անհրաժեշտ պարագաներ `

Բլղուր, հազար, կանաչ սոխ, համեմ, մաղադանոս, սամիթ, կտրոն, լոլիկի մածուկ, ձեթ,

Պատրաստման եղանակ`

բլղուրը լվանալ և մաքրել տաք ջրով թրջում, երբ բլղուրը ուրչում են ավելացնում ենք լոլիկի մածուկը, այդ ընթացքում առանձին տարայի մեջ կերտում ենք բոլոր տեսակի կանաչիները։ Ավելացնում ենք ձեթ, համեմում ենք աղով և պղպեղներով վերջում իրար ենք խառնում կանաչիները և բլղուրի զանգվածը ավելացնում ենք կիտրոնի հյութը և մատուցում հազարի տերևներով։

Պիտայա

Ամենազարմանալի էկզոտիկ մրգերից մեկը՝ պիտայան, զարմացնում է ոչ միայն իր տեսքով, այլև հյութալի միջուկով։ Բույսի հայրենիքը Հարավային և Կենտրոնական Ամերիկան ​​է: Առաջին անգամ մրգի նկարագրությունը հայտնաբերվել է 1553 թվականին Պեդրո դե Սիես դե Լեոնի Պերուի ժամանակագրությունում։ Նա գրել է, որ պտուղները շատ համեղ են, մանուշակագույն գույնի, աճում են ծառերի վրա։

Այսօր բույսը հանդիպում է Արևելյան Ասիայում, Ճապոնիայում, Իսրայելում, Մեքսիկայում, Ավստրալիայում և Չինաստանում: Այս միրգը մի քանի անուն ունի՝ պիտահայա, դրադոնի, վիշապի սիրտ և վիշապի միրգ։

Պիտայա բույսը մագլցող կակտուս է՝ մինչև 10 մետր բարձրությամբ, երկար փշոտ ճյուղերով, որոնց վրա ձևավորվում են ծաղիկներ, ապա փոքր կոներ, որոնցից զարգանում են պտուղները։ Պիտայայի ծաղիկները շատ գեղեցիկ են, մեծ, սպիտակ: Ծաղկող բույսի յուրահատկությունն այն է, որ ծաղիկները ծաղկում են միայն գիշերը և շատ հաճելի բուրմունք են արձակում։ Ծաղիկներից պտուղները գոյանում են 1-1,5 ամսում։ Հասած պտուղը կշռում է մոտ 600 գ, երբեմն հասնում է 1 կգ զանգվածի։ Տնտեսությունները, որտեղ պիտայա են աճեցնում, բերք են բերում տարեկան 5-6 անգամ: 1 հեկտարից կարելի է հավաքել մինչև 30 տոննա միրգ։

Պիտայայի պտուղները օվալաձեւ են, արտաքուստ շատ գեղեցիկ և անսովոր: Կեղևը գալիս է վարդագույն, կարմիր և դեղին գույներով՝ կախված բազմազանությունից: Մաշկը ծածկված է վառ կանաչ գույնի ընձյուղներով, պտղի միջուկը՝ բազմաթիվ սերմերով։ Միջուկի գույնը սպիտակ է, կարմրավուն և վառ վարդագույն։ Միջուկի խտությունը շատ հաստ թթվասերի է հիշեցնում։ Պիտայայի համը նման է կիվիի և բանանի միաժամանակ:

Անուշապուր

Անուշապուրը հայկական քաղցրավենիք է: Ըստ էության, անուշապուրը բավականին նման է աշուրեին , սակայն անուշապուրում լոբազգիներից և ցորենից բացի այլ հացահատիկ չեն դնում: Այն մի առանձնահատուկ աշուրե է, որը պատրաստում են աղանդերով, չրերով ու նռան հատիկներով:

Անհրաժեշտ պարագաները /15-20 հոգու համար/

500 գ աշուրացու ցորեն, 250 գ չամիչ, 250 գ ծիրանի չիր, կես փաթեթ կարտոֆիլի օսլա, 1 շերեփ վարդաջուր, 1 կգ շաքարավազ, մի պտղունց աղ, վրան զարդարելու համար` դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ, 1 փաթեթ սոճու կոնգոմ /պիստակ/:

Պատրաստման եղանակը

Կես կգ աշուրացու սպիտակ ցորենը մաքրել, մի քանի անգամ սառը ջրով լվանալ, 3-4 ժամ թողնել լիքը ջրում, ապա լիքը ջրով դանդաղ սկսել եփել մի մեծ կաթսայում: Քանի դեռ ցորենը եփվում է, մաքրել ու մի լավ լվանալ 250 գ չամիչն ու ծիրանի չիրը: Եթե ծիրանի չրերը խոշոր են, ապա դրանք բաժանել երկու կամ չորս մասերի, չամիչի հետ մեկտեղ թողնել տաք ջրի մեջ, որպեսզի ինչպես հարկն է փափկեն:

Թույլ կրակի վրա, կաթսայի կափարիչը մի փոքր բաց թողնված վիճակում եփվող ցորենի ջուրը 3-4 ժամ անց սկսում է նվազել: Այն կրակի վրայից վերցնել, կաթսայի կափարիչը փակել, վրան էլ ծածկել մի բավականին հաստ կտորով, որպեսզի «հարսը» չմրսի: Այդպիսով` մեր աշուրացու ցորենը մեր հարսն է դառնում: Այդ հարսնությունը կարող է տևել առնվազն 3-4 ժամ, եթե ցանկանաք` ողջ գիշեր: Հարսնացած ցորենը այլևս պատրաստ է «Անուշապուր» դառնալուն: Կաթսան կրկին դնում ենք կրակին և ցորենին ավելացնում ենք թրջած չիր ու չամիչը: Վրան ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա ապուրի նման ջրալի: Այն սկսել եփել` ժամանակ առ ժամանակ խառնելով: Երբ չամիչները ուռչեն և սկսեն նմանվել փոքրիկ օդապարիկների, կես փաթեթ կարտոֆիլի օսլան բացել մի բաժակ սառը ջրում, ավելացնել անուշապուրին, մի քիչ էլ եռացնել` անընդհատ խառնելով:

Ձեր անուշապուրն արդեն պատրաստ է. հիմա շաքարավազի հերթն է հասել: Վրան ավելացնել 1 կգ շաքարավազ ու մի պտղունց աղ և մեկ-երկու րոպե ևս խառնելով եռացնել: Երբ եփուկը սառչում է, անուշապուրին ենք ավելացնում նաև մի լիքը շերեփ վարդաջուր, նորից խառնում և լցնում փոքրիկ ամանների մեջ: Սառչելուց հետո դրանց վրա ենք ցանում նռան հատիկներ, պիստակ, ընկույզի միջուկ ու դարչին և մատուցում: Այն բաժանում ենք նաև մեր հարևաններին, որպեսզի բարօրություն բերի: