February 2023 archive

Նվիրում եմ իմ գրքերը

Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ դպրոցում կազմակերպվեց նախագիծ, որին մասնակցում էին բոլոր երեխաները։ Դպրոցում <<Թումանյանական օրեր >> էին և մենք ընթերցեցինք նրա հեքիաթներից մի քանիսը։ Գիրք նվիրելու օրը ՝ փետրվարի 19-ին երեխաները միմյանց գիրք նվիրեցին։ Սկզբում մենք բնութագրում էինք տվյալ մարդուն, հետո գուշակում էինք թե ո՞վ է նա և նվիրում գիրքը։ Այն երեխաները ովքեր ստացել էին մի քանի գիրք, նրանք իրենց գրքերը նվիրեցին գիրք չստացած երեխաներին։ Այդպես գեղեցիկ անցավ գիրք նվիրելու օրը։

Թեսթ2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փաղչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փաղչում
    երբ
    ակնթարթի
    պատշգամբը
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     վճիտ
բ/լուռ          լռիկ
գ/ակնդետ անթարթ
դ/ընտանի տնական

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ծնվել, հայտնվել
բ/խելքը գլխին            դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ              համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել                մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
    աղմկահույզ, հողմածեծ, լուսամուտ, ոսկեգեղմ
  • Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ պատվեր
 բ/մալինա ազնվամորի

գ/կենգուրու ագեվազ

դ/ստարտ սկիզբ

  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    եղնիկ, ընկերս, ականջ, լուսամուտ
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/անտառ –ածական
    դ/ազատ –ածական
  • Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Եղնիկը լուռ էր, ինքնամոռաց և մտածող։
  • Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
    Եղնիկը կարող է կարոտել իր ընկերներին, ծնոցներին և անտառի միջավայրը։
  2. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
    Հեղինակը հարգում է եղնիկին, քանի որ եղնիկն էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի։
  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Հողմի ժամանակ ցուրտ կլիներ անտառում, ծառերը կշարժվեինեին, կենդանիները կփախչեին։
  2. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
    Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը է աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ։

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն:

Օզի սքանչելի երկիրը

Լայմըն Ֆրենք Բաում
Ծեր Մոմբին տրվում է կախարդությանը
Շուտով նրանք բացահայտեցին, որ Իշոտնուկ կաղում է, քանի որ նոր ոտքը փոքր-ինչ ավելի երկար էր մյուսներից։ Նրանք ստիպված էին կանգ առնել, մինչև Անագե Անտառահատն իր կացնով կկտրեր այն, ինչից հետո փայտե նժույգն ավելի լավ էր քայլում։Բայց, միևնույն է, Իշոտնուկը լիովին բավարարված չէր։
-Ամոթ է, որ կոտրել եմ ոտքս,-ասում էր նա։
-Իրավիճակին հակառակ կողմից նայիր ,-ասաց Գլուխկոնծի-Բզեզը,-կարծում եմ, որ դժբախտ պատահարը նաև իր օգուտն ունի, քանի որ այն իշուկը, որը չի կոտրվել, այնքան էլ պիտանի չի։
-Ներողություն,- բարկացած ասաց Թիփը, քանի որ սրտին մոտ էր ընդունում Իշոտնուկի ու Ջեքի վերաբերյալ ամեն ինչ,- բայց թույլ տուր ասել, որ կատակդ էդքան էլ լավը չէր։

Օզի սքանչելի երկիրը

Լայմըն Ֆրենք Բաում
Չափազանց Խոշորացվածի պատմությունը

-Պատմությանս սկզբում պետեք է խոստվանեմ, որ ես սովորական Գլուխկոնծի – Բզեզ եմ ծնվել, – սկսեց պատմել արարած՝ անմիջական ու ընկերական ձայնով, – ես օգտագործում էր ձեռքերս ու ոտքերս, որպեսզի սողայն քարերի տակ կամ թաքնվեի խոտերի արմատների տակ սնվելու համար ինձնից փոքր միջատների փնտրելու։ Ցուրտ գիշերները փայտացնում էին ինձ, քանի որ ես հագուստ չունեի, բայց ամեն առավոտ արև տաք շողերն ինձ նորից կյանք էին տալիս ու վերագանգնում իմ եռանդը։Դա գոյթյուն քարշ տալ էր, բայց, եկեք հիշեն, որ դա է բոլոր Գլուխկոնծի-Բզեզների ու Երկիրը բնակեցնող մնացած փոքրիկ արարածների ճակատագիրը։Սակայն ինձ ավելի ճոխ բախտ էր վիճակված։ Օրերից մի օր ես սողացի մի գյուղական դպրոցի մոտ։Աշակերտների միալար բզզոցները շատ հետաքրքրեցին ինձ, որտեղ շողշողացող խարույկով օջախի դիմաց գրասեղանի մոտ, նստած էր ուսուցիչը։Ոչ ոք չնկատեց ինձ նման փոքրիկ կենդանում։Երբ նկատեցի օջախն ավելի տաք էր , քան արևի շողերը , որոշեցի ապագա տունս դրա մոտաքայքում հիմնել։Երկու տախտակների արանքում մի հարմարավետ բույն հիմնեցի ու շատ ամիսներ այնտեղ թաքնվեցի։Պրափեսոր Ամենագետը , անկասկած , Օզի երկրի ամենա հայտնի գիտնականն է։ Ես լսում էի նրա բոլոր դասախոսությունները։

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։
    Ոչ չէր փոխվի որովհետև երկուսն էլ հիմար էին։
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
    Բոլոր մարդիկ հագնվում էին տարբեր կենդանիների իրերի և այլն։
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։
    — Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
    — Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։
    Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։
  4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։
    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս էմարդը հասկանում է , որ ես կինը խելքից պակաս է։
    սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը-ես մարդը եղն ու բրինձը շալակում արագ հեռանում ու գնում դեպի իր գյուղ։
  5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։

Տուն-տներ
բրինձ-բրինձներ
կին-կանայք
ձի-ձիեր
մարդ-մարդիկ

6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։
Ծիծաղ,կռիվ,ճանապարհ,վազք,փոխություն,ծեություն,փախուստ:

Հայրենագիտության ինքնաստուգում

1.Թվարկի’ր հայկական թագավորությունները։
Վանի թագավորություն, Արտաշեսյաններ, Արշակունիներ, Տրդատ-Գ, Բագրատունիներ, Կիլիկիան թագավորություն։
2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։
Առաջին հայկական թագավորությունն է եղել Վանի թագավորությունը,
Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Արքաներից են եղել Մենուան և Արգիշտին։ Մենուան կառուցել է երկար ջրանցք, իսկ Արգիշտին հիմնադրել է Էրեբունի բերդաքաղաքը։
3.Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին:
Տիգրան մեծ, Արտաշես և Տիգրան կրտսերը։
Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։
Արտաշեսը կառուցել Արտաշատ մայրաքաղաքը, նաև կառուցել է 5 քաղաք հոր պատվին, Իսկ Տիգրան մեծը կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։
4.Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Տիգրան մեծի ժամանակ Հայաստանը ծովից-ծով էր, և ուներ մեծ զորք։
5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։
Քրիստոնեություն ընդունվեց 301 թվականին։
6.Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։
Այդ արքան եղել է Տրդատ Գ։
Ո՞ւմ միջոցով։
Գրիգոր Լուսավորիչի միջոցով։
7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից
հետո։
Գառնու հեթանոսական տաճարը։
8.Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։
Հայոց այբուբենը ստեղծվեծ 405 թվականին։
Ո՞վ ստեղծեց այն։
Այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոց։
9.Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։
Տրդատ Ա, Տրդատ Բ, Արտավազդ, Տրդատ Գ մեծ։

10.   Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաների անունները։
Աշոտ Ա, Աշոտ Գ, Աշոտ Բ, Գագիգ Առաջին, Սմբատ առաջին։
11.Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։
Բագրատունիները պայքարում էին Արաբական խալիֆյաության դեմ։
Պատմի’ր մի քանի նախադասությամբ:
12. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։
Ես հավանեցի Բագրատունիների արքա Աշոտ Երկաթին (Բ)-ին
Ինչու՞
Ես հավանեցի Աշոտ Երկաթին (Բ)-ին , որովհետև նա շատ ուժեղ էր։
13.   Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները։ Ո՞ր թվականներին
Ռուբինյանները թագավորեցին Կիլիկիան Հայաստաանում։
Նրանք թագավորեցին 11-14 դարերին։

Եկրորդ մակարդակ

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։
999, 99, 9

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։
140-20=120:20=6

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։
12×2=24:6=4

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:
4+1=5

5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 

7+1=8
48:8=6

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։

70

7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
3

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը:
130

9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։
1620

10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։
60 այն ամենփոքր թիվն է , որ բաժանվում է 10, 12, 15, 20
60:10=6
60:12=5
60:15=4
60:20=3

Փետարվար ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Մոգականը մաթեմատիկայում: Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Մաթեմատիկական հնարքներ
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Մաթեմատիկայի ինքնաստուգում
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
    այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    եկրորդ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    ենկեր Գրետայի

Лгун Оганес Туманян

Жил-был царь.
Однажды этот царь объявил по всей стране:
«Кто придет ко мне и расскажет небылицу и в ответ услышит «неправда» – тому отдам полцарства».

Является к царю пастух:
– Жить тебе, царь, долго, – говорит, – а знаешь ли ты – у мо¬его отца дубинка была, отсюда до самого неба доставала, отец ею звезды в небе перемешивал.
– Возможно, – отвечал царь. – У моего деда был чубук – дед один конец ко рту подносил, другим от солнца прикуривал.
Пастух, почесывая голову, уходит ни с чем.

Является портной.
– Извини, – говорит портной с порога, – извини, царь, я раньше должен был прийти. Вчера большой дождь был, молнией небо разор¬вало, я штопать ходил.
– Хорошим делом был занят, – отвечает царь. – Да заштопал плохо – утром снова моросило.
Уходит ни с чем и портной.

Является бедняк – с мерой под мышкой.
– А тебе что здесь понадобилось? – спрашивает царь.
– Ты мне меру золота должен.
– Меру золота? – изумляется царь. – Неправда!
– Неправда? Отдавай полцарства.
– Правда, правда, правда!- испугался царь.
– Правда? Меру золота отсыпай!

1 2 3 6