Օզի սքանչելի երկիրը

Լայմըն Ֆրենք Բաում
Ծեր Մոմբին տրվում է կախարդությանը
Շուտով նրանք բացահայտեցին, որ Իշոտնուկ կաղում է, քանի որ նոր ոտքը փոքր-ինչ ավելի երկար էր մյուսներից։ Նրանք ստիպված էին կանգ առնել, մինչև Անագե Անտառահատն իր կացնով կկտրեր այն, ինչից հետո փայտե նժույգն ավելի լավ էր քայլում։Բայց, միևնույն է, Իշոտնուկը լիովին բավարարված չէր։
-Ամոթ է, որ կոտրել եմ ոտքս,-ասում էր նա։
-Իրավիճակին հակառակ կողմից նայիր ,-ասաց Գլուխկոնծի-Բզեզը,-կարծում եմ, որ դժբախտ պատահարը նաև իր օգուտն ունի, քանի որ այն իշուկը, որը չի կոտրվել, այնքան էլ պիտանի չի։
-Ներողություն,- բարկացած ասաց Թիփը, քանի որ սրտին մոտ էր ընդունում Իշոտնուկի ու Ջեքի վերաբերյալ ամեն ինչ,- բայց թույլ տուր ասել, որ կատակդ էդքան էլ լավը չէր։

Leave a Reply