Երկուշաբթի
Այսօր ճամբարային առաջին օրն է և մենք մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքից, որից հետո շնորհավորեցինք իմ ընկերուհու Եվայի ծննդյան տարեդարձը և կերանք համեղ տորթ, վերջացնելուց հետո մեզ հյուր եկավ Միս Անահիտը ով մեզ առաջարկեց մի նախագիծ մեր անվան պատմության մասին։ Նաև Միս Անահիտի հետ անգլերենով խաղացինք փչացած հեռախոս և բառեր որի վերջին տառով պետք է բառ ասեինք։Հետո մեր ջոկատավար ընկեր Ստելլայի հետ կատարեցինք մեր ջոկատային նախագիծը մարդու հույզերի վերաբերյալ և նաև մի խաղ խաղացինք։ Խաղն այսպիսին էր ափսեի մեջ դրված էին ծալված թղթեր որոնց մեջ գրված էին տարբեր հույզեր օրինակ ՝ տխություն, ուրախություն, և շարունակ, քաշում էինք մեկը և պետք է մեր դեմքի արտահայտությամբ կամ ձեռքերի շարժումով ցույց տաինք մեզ քաշած հույզը, որպեսզի մյուսները գուշակեին։ Ջոկատայինն նախագիծն իրականացնելուց հետո մեզ հյուր եկավ ընկեր Արշակը և նրա հետ մենք մաթեմատիկական խաղեր խաղացինք, և այդպիսով ավարտվեց մեր առաջին ճամբարային օրը։
Երեքշաբթի
Այսօր ճամբարային երկրորդ օրն էր, որը նույնպես սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Ընդհանուր պարապմունքի ավարտվելուց հետո ընկեր Արշակի հետ գնացինք դուրս որտեղ ընկեր Արշակը մեզ համար ընթերցեց ևս մի քանի խնդիրներ որոնց ճիշտ պատասխանների համար մենք բոլորով մտածում էինք։Իսկ հետո գնալով դասարան շարունակեցինք մեր ջոկատային նախագիծը մարդու հույզերի վերաբերյալ։ Ընտրելով մեկ հույզ թղթի վրա պատասխանում էինք մեզ տրված հարցերին և նկարում էինք մարմին և դեմք, որի վրա ցույց էինք տալիս թե ինչ է կատարվում մեր մարմնում երբ մենք զգում ենք այդ հույզը և նաև այդ ժամանակ մեր դեմքի արտահայտություննը։ Ճիշտ է չհասցրեցինք քնարկենք որովհետև արդեն պետք է գնաինք ամեն մեկս մեր ընտրության գործունեությանը, բայց վերադառնալով դասարան քննարկեցինք և ամեն մեկս ներկայացրեցինք մեր աշխատանքը։
Չորեքշաբթի
Այսօր ճամբարային երրորդ օրն էր, որը ինչպես և միշտ սկսեցինք ընդհանուր պարապմունքից։ Ընդհանուր պարապմունքից հետոգնացինք խեղեգործության։ Իսկ խեցեգործությունից հետո բարձրանալով մեր դասարան ընկեր Արշակի հետ լուծեցինք տրամաբանական խնդիրներ։ Խնդիրները լուծելուց հետո բոլորս շատ լավ տրամադրված ընկեր Ստելլայի ուղեկցությմաբ գնացինք Սուրբ Երորդության եկեղեցու բակ որտեղ քշեցինք սկեյթ, ինքնագլոր, ռոլիկ և խաղացինք վոլեյբոլ։ Իսկ հետո բոլորս շատ սոված գնացինք Sas-food cort եվ ամեն մեկս գնեցինք և կերանք այն ինչ ցանկանում էինք։ Իսկ հետո հոգնած վերադաձանք դպրոց։
