



Միջին դպրոց 7.7 դասարան




1֊ին հատված
Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։
Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):
***
Առաջադրանքներ՝
2.Բառարանի օգնությամբ բացատրի’ր հատվածում ընդգծված բառերը։
երևան են հանե – տեսանելի դառնալ
պնակիտ-տախտակ
շումեր-ժողովուրդ
դպիր-քարտուղար
գրագիր-գրասենյակի պաշտոնյա
ումիա-ուսուցչապետ
նշմարելի-տեսանելի
թրծված-ձև տալ
ճեմել-զբոսնել
պերիպատետիկ-զբոսնողներ, ճեմողներ
4. Քեզ ծանոթ աղբյուրներից ինքդ տեղեկություն հավաքի՛ր առաջին դպրոցների վերաբերյալ:
Ասում են՝ դպրոցը որպես առանձին հաստատություն հիմնել են շումերները Ք. ա. 3-2-րդ հազարամյակում։ Շումերական դպրոցները պատրաստում էին գրագիրներ, որոնք հետո ծառայության էին անցնում թագավորական և իշխանական պալատներում, վարում նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորում էին միայն տղաները։ Դպրոցի ղեկավարը կոչվում էր ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտները՝ զավակներ։Սաները դպրոցում էին լինում առավոտից մինչև երեկո։ Այդ ընթացքում նրանք լսում էին ուսուցչի դասը և մտապահում այն՝ հաջորդ օրը վերապատմելու համար։Ուսուցչապետին օգնում էին «մեծ եղբայրները», որոնք աշակերտներին նաև գրավոր հանձնարարություններ էին տալիս, ապա ուղղում լեզվական սխալները: Աշակերտները նստում էին աղյուսից թրծված նստարաններին։
Մեր շուրջն անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ:Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Ֆիզիկական երևույթները լինում են՝
Մեխանիկական (մարմինների շարժում)
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:
Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթների օրինակներ են՝
Վառելանյութի այրվելը,երկաթի ժանգոտելը և այլն:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.
Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ:
Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:
Դասարանական աշխատանք
Պատասխանել հարցերին
1․ Որ՞ երևույթներն են կոչվում ֆիզիկական։
Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութը որից կազմված կամ պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխվում։ Օրինակ սառույցի հալվելը, բաժակի կոտրվելը և այլն։
2․ Որ՞ երևույթներն են կոչվում քիմիական։
Քիմիական երևույթների ընթացքում նյութը որից կազմված կամ պատրաստված է տվյալ մարմինը, փոխվում է այլ նյութի։ Օրինակ՝փայտի այրվելը։
3․ Հետևյալ երևույթներից որոնք են ֆիզիկաական՝ մոմի այրվելը, բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը։
Լուցկու այրվելը և կաթի թթվելը քիմիական երևույթ է։