March 31st 2024 archive

Ալիսը հայելու աշխարհում

գլուխ 6 Պստլիկ Հաստլիկը

Այնուամենայնիվ, ձուն գնալով ը ե ընդունեց։ Եվ ծանում I և վերջապես մարդկային կերպարանք երբ Ալիսը մի քանի քայլ առաջացավ, տեսավ, որ ձուն ունի աչքեր, քիթ ու բերան: Իսկ ավելի մոտենալով հասկացավ, որ իր տեսածը ՊՍՏԼԻԿ ՀԱՍՏԼԻԿՆ Է”:-Հենց նա է, որ կա, — ինքն իրեն ասաց Ալիսը, — այն պես համոզված եմ, կարծես անունը գրված լինի դեմքին:Նրա հսկայական դեմքին այդ բառը հարյուր անգամ կգրվեր: Պստլիկ Հաստլիկը թուրքի նման նստել էր բարձր պատին: Պատն այնքան նեղ էր, որ Ալիսը զարմացավ, թե նա ինչպես է տեղավորվել և ինչպես է պահում հավասա րակշռությունը: Հայացքը հեռուն հառած՝ նա ուշադրության անգամ չէր արժանացնում աղջկան:Ալիսին թվաց, թե իր տեսածը Պստլիկ Հաստլիկի խրտվիլակն է:— Ինչքան նման է ձվի, — բացականչեց Ալիսը և ձեռքերը պատրաստ պահեց՝ բռնելու Պստլիկ Հաստլիկին, որովհետև ամեն վայրկյան սպասում էր նրա ընկնելուն: