March 13th 2024 archive

Լեզվական աշխատանք 291-295

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: – Բ. Նա մի
ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:
Ա խմբում բառերը խառն են, իսկ Բ խմբում նախադասություն է։

Ա
. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված: – Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուղտավորին:
Ա խմբում բառերը խառն են, իսկ Բ խմբում նախադասություն է։

Ա.
Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը: – Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը   շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:
Ա խմբում բառերը խառն են, իսկ Բ խմբում նախադասություն է։

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր աոաջադրանքը:

            Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:
Թշնամու բանակը շրջապատել է քաղաքը։
            Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:
Մայրամուտին արեգակը պալատներն կարմիր է ներկել։
            Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:
Փախստականը բարձրացել է ժայեռերից մեկի վրա։
            Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:
Այնտեղ ժայեռների մեջ մարդիկ իսկական տներ են փորում։

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չենԴրանք վերածի՛ր նախադասությունների:

            Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ գրավել եյն դինոզավռները։
            «Բիբլիա» հայերեն «գիրք» նվիրեցի։
            Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ    իրար հետ եյն համագործաքցում։
            Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական        առևտրականներն ու ծովագնացները գնում եյն առողջարար ուտելիքներ։
            Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը այժմ գտնվում է Թունիսի տարացքում
            Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից      Աֆրիկան  պորտուգալացի ծովագնաց, է, ով Աֆրիկա մայրցամաքը հարավից շրջանցելու միջոցով հասել է Հնդկաստան՝ հայտնագործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը (1497-1499 թվականների ճանապարհորդության ընթացքում)։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
Նախադասությունը բառերի խումբ է որը առտահայտում է միտք։

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառովվերջակետերը դի՛ր):

            Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում։
Ընկերոջից շատ ձուկ         որսալու համար մեկը պղտորում է ջուրը։
Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտություն։
Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)

Հիմնադրում

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»։

Հետագայում

1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։

Ճարտարապետություն

Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VI դարում)։ Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։ Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ։ Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով։ Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած միաձույլ համակարգ է, ունի մեծ երկրաշարժակայունություն։ Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց հնչականությանը և ծառայել որպես գաղտնարաններ։

Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղարվեստական կերպարի հիմնական միջոցն է։ Աղոթասրահը ստացել է խիստ արտահայտիչ տարածական լուծում, ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերսլացություն։ Հռիփսիմեի տաճարն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10, 1 մ) ոչ բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածր ուղղանիստ ծավալից մինչև գմբեթի վեղարը ծավալների ներդաշնակ անցումներով, որով ձևավորվել է հուշարձանի առավել արտահայտիչ ուրվագիծը։ Ճակատների սեղանաձև կտրվածքով խորշերն ստեղծել են ուղղաձիգ ուժեղ ընդգծումներ, ճակատների հարթությունը դարձրել ծավալային, թեթևացրել հուշարձանի զանգվածեղությունը։ Հռիփսիմեի տաճարին բնորոշ է ծավալների ամփոփ ու ներդաշնակ համակցությունը։