March 30th 2024 archive

Ալիսը հայելու աշխարհում

գլուխ 5 Բուրդն ու ջուրը

Այս խոսքի վրա նա բռնեց գլխաշորը և նայեց շուրջը՝ հուսալով տեսնել տիրոջը։ Քիչ անց երևաց Սպիտակ Թա- գուհին։ Նա անտառով մեկ կատաղի վազում էր՝ թևերը տա- րածած, կարծես սավառնում էր: Ալիսը զուսպ, բայց քաղա- քավարի ընդառաջ գնաց։Լավ է, որ այստեղ էի։— Նա Թագուհու ուսին գցեց գլխաշորը։Սպիտակ Թագուհին անօգնական ու վախեցած նայեց նրան ու շարունակեց կիսաձայն կրկնել ինչ–որ մի նախա- դասություն, որից Ալիսը տարբերեց հետևյալ բառերը՝ հաց ու կարագ, հաց ու կարագ։ Նա հասկացավ, որ Թագուհին տրամադրություն չունի, ուստի առաջին խոսողը ինքը եղավ և բավական երկչոտ ձայնով դիմեց նրան.Թույլ կտաք ձեզ հարցնել…Դե, այո, եթե դա հագցնել ես անվանում,— պա- տասխանեց նա,— բայց իմ կարծիքն այլ է։Ալիսը մտածեց, որ հարմար չէ խոսքի հենց սկզբից վիճաբանության մեջ մտնել և ժպտալով առաջ անցավ.