Սասունցի Դավիթ


Դարերի ընթացքում ստեղծվել են բազմաթիվ առասպելներ ,որոնք հարստացրել են հայկական գրականությունը:Հետագայում գրանցվել են տարբեր գրողների կողմից:Հայկական ամենահայտնի լեգենդներից մեկը Սասունցի Դավթի պատմությունն է,որը ազգային էպոս է:

<<Սասունցի Դավիթ>> էպոսի պատմությունը

Էպոսը հայտնի է նաև որպես <<Սասնա Ծռեր>> :<<Ծուռ >> բառը ունի մի քանի իմաստ՝խենթ,համարձակ,խիզախ և այլն:Այն առաջին անգամ գրի է առվել 1873թվականին ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանցի կողմից:1889 թվականին Մանուկ Աբեղյանը գրի է առել էպոսի մեկ այլ տարբերակ,իսկ 1939 թվականին Հովսեփ Օրբելին հրատարակել է 60 պատմությունից բաղկացած ժողովածու:
Սասունցի Դավիթ պատմությունը բաղկացած է չորս հիմնական մասերից:
<<Սանասար և Բաղդասար>>,հայոց Գագիկ թագավորի դստեր ՝Ծովինարի որդիներն են:
<<Մեծ Մհեր>>,Սանասարի որդին է և գլխավոր հերոսը:Նա էլ իր հոր նման հսկա էր:
<<Սասունցի Դավիթ>>,Մհերի որդին է և էպոսի գլխավոր հերոսը:Նա ունեցել է դժվար մանկություն,քանի որ մեծացել է առանց ծնողների:Դավիթը վերադառնալով վերականգնում է հոր ՝Մհերի հիմնադրած եկեղեցին՝Մարութա Սուրբ Աստվածածինը:Նա մահանում է իր հարազատ աղջկա արձակած նետից:
<<Փոքր Մհեր>>,Դավթի որդին էր և կրում էր իր պապի անունը:Դավիթը մարդի բռնվելով իր սեփական որդու հետ անիծում է նրան ասելով.<<անմահ լինես և անժառանգ>>:




Սասունցի Դավիթ էպոսի սիմվոլիզմը


Էպոսը նման է ծառի և յուրաքանչյուր մասը նրա ճյուղն է:
Օրինակ՝ Սանասարն ավելի մեծ քաջություն և ուժ ուներ քան Բաղդասարը :Դրա պատճառով պատմությունը պատմում է նրա սերնդի մասին :Սանասարն ուներ երեք որդի,բայց Առյուծ Մհերը ավելի կարևոր էր քան մյուսները և այլն:Սասունի քաջերը ի վերջո վտարում են արաբներին հայկական հողից:
Հովհաննես Թումանյանը գրել է իր հայտնի <<Սասունցի Դավիթ>> բանաստեղծությունը ներշնչված <<Սասնա Ծռեր>> էպոսից:Ներկայումս Սասունցի Դավթի արձանը գտնվում է Երևանում՝հերոսի անունը կրող մետրոյի կայարանի հարևանությամբ:

Leave a Reply