Լեզվական աշխատանք

ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա:

            Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր            համարվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր            համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ       դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում,         որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան:
Ա խմբում պարզ և ընդարձակ նախադասություններ են իսկ Բ խմբում բարդ, դա է նրանց տարբերությունը։

349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:

            Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև, կռվել էին իրար հետ։
            Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե չունենայինք լավ նավապետ։
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն ամառ է։
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մեծերը տանն էին։
            Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ իր գործերը վաճառում էր։
            Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ նա ուրախանար։

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:

            Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է            փոխել Երկրի դեմքը:
            Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
            Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է            փոխել Երկրի դեմքը:
            Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:
Ա խմբում նախադասությունները կարճ են, իսկ Բ խմբում ընդարձակ։

351. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ:

            Նախորդ վարժության Ա խմբում պարզ ընդարձակ նախադասություններ են, որովհետև կազմված են մեկ ենթակայից և մեկ ստորոգյալից: Բ խմբում բարդ նախադասություններ են, որովհետև կազմված են մի քանի ենթակայից և ստորոգյալից:

352. Նախադասություններն ավարտի՛րԳտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

            Նա ամեն առավոտ վազում է, որ նիհարի։
            Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի առողջ լինի:
            Նա ամեն առավոտ վազում է, չնայած ցուրտ է:
            Նա ամեն առավոտ վազում է, իսկ հետո քնում է:
            Նա ամեն առավոտ չի վազում, այլ լողում է:

353. Նախադասություններն ավարտի՛րԻնչո՞վ են տարբերվում ավարտները:

            Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ աղավնի։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի պահի։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև կաքավ էր սիրում։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը գեղեցիկ էր։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին բերեց տուն։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ անձրև էր գալիս։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ բերեց։
Ավարտները իմաստով միմյանցից տարբերվում են։

Leave a Reply