April 10th 2024 archive

Լեզվական աշխատանք

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։
Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա, բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:

Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

327. Նախադասությունից հանի՛ր ընդգծված ենթական: Բացատրի՛ր, թե նրա հետ ինչո՞ւ են ուրիշ բառեր էլ դուրս գալիս:

            Բոլոր անհայտ երկրները վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
            Քարտեզի վրա չնշված կղզի չկա:
            Կղզում թաքցրած իրերը շատ թանկ են գնահատվում:
            Ծովահենների թաքցրածը գտնելու տենչը շատերին է վառել:
            Խիտ աճած թփուտները ձիու ճամփան փակում էին:
            Աշխարհի բոլոր խորհր դավոր գաղտնիքները շարադրված են մի գրքում:

329. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Օրինակ՝
Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:

                                Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

            Շունը մտավ: – փոքրիկ շունը մտավ։
            Սիրտը քար է: – մեծ սիրտը քար է։
            Հայրն ընկեր է: – իմ հայրն ընկեր է։
            Երկիրը պտտվում է: – գեղեցիկ երկիրը պտտվում է։

330. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

          Օրինակ՝
Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս:

            Մի ոհմակ է երևում:
            Հեռվից մի ոհմակ է երևում։
            Ի՜նչ հանգիստ ես կանգնած:
            Ի՜նչ հանգիստ ես այգում կանգնած:
            Թռչունների մի երամ անցավ:
            Թռչունների մի երամ երկնքով անցավ:
            Երամը թռավ, հեռացավ:
            Երամը թռավ դեպի հարավ, հեռացավ:
            Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել:
            Նախորդ օրը դպրոցում կարգուկանոն էր հաստատել:
            Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:
            Հաջորդ օրը բոլորս գնալու էինք ճամփորդության։
            Այդ փոքրիկին կարելի է տեղավորել:
            Այդ փոքրիկին կարելի է տեղավորել սեղանի շուրջ։

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է:
            Մարդն ամբողջ կյանքում սիրում է ծնողներին։
            Առավոտյան անտառում որսորդները գտել են:
            Առավոտյան անտառում որսորդները գտել են եղնիկին։
            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:
           Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց իր հարազատներին։
            Հանկարծ իր կողքին տեսավ:
            Հանկարծ իր կողքին տեսավ ընկերոջը։

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մարգերը ջրվեցին:
            Մարգերը ջրվեցին անձրևաջրով։
            Քույրը երաժիշտ է:
             Արմենի քույրը երաժիշտ է։
            Նկարն անհետացել էր:
             Այվազովսկու նկարն անհետացալ էր։
            Մոխիրը տաք է:
           Քարածուխի մոխիրը տաք է։

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:             Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
            Երեկվանից մի տարօրինակ ճռռոց եմ լսում։
            Իմ կարծիքն ասել եմ:
            Նախօրոք իմ կարծիքն ասել եմ։
            Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
           Մի ամիս գնաց, գնաց հասավ մի քաղաքի։
            Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
            Այսօր ծաղրածուն գլուխը տվեց և հեռացավ։
            Նավաստին բաց ծով էր դուրս եկել:
            Ձմեռվանից նավաստին բաց ծով էր դուրս եկել։
            Ծովն արդեն փոթորկել էր:
            Երեկվանից ծովն արդեն փոթորկել էր։
            Թռչունները չվելու էին:
Աշնանը թռչունները չվելու էին: