Լեզվական աշխատանք

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածներըԴրանք ընդարձակի՛րդարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը պտտվում է:
Մեծ Երկիր մոլորակը պտտվում է Տիեզերքում արեգակի շուրջ:
            Հասկանում ենք:
Մենք շատ լավ հասկանում ենք մեր օրվա անելիքները:
            Ընկերները հեռանում են:
Մոտիկ ընկերներս հեռանում են այս թաղամասից շատ հեռու:
            Մոռացել ես:
Դու երեկ մոռացել ես քո գեղեցիկ մատանին տատիկի տանը:
            Գտա:
Ես գտա թանկարժեք մի իր, որը պահպանվել էր հնադարից:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

            Փորձենք:
Փորձեք դասը ավարտել:
            Աղջիկները կպատմեն:
Աղջիկները կպատմեն ձեր մասին:
            Մեծերը կլսեն:
Ծեր մեծերը մեզ կլսեն:
            Կընտրեք:
Մենք կընտրենք այն խանութից։
            Ճամփորդը վերադարձավ:
Ճամփորդը վերադարձավ երկար ճամփորդությունից:

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ         և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին   գործված: (ինչպիսի՞)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին      հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
            Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով    երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

Leave a Reply