Ամանորը չինաստանում

Ամանորը Չինաստանում , որը 1911 թվականից սկսած բառացիորեն թարգմանվում է Գարնան տոն 12 հին ժամանակներից համարվում է ամենաերկարատև և գլխավոր տոնը Չինաստանում և Արևելյան Ասիայի մնացած երկրներում:Ավանդական նոր տարին հարմարեցրած է ձմեռային նորալուսնի լուսնային ամբողջական ցիկլի ավարտին Ձմեռային արևադարձ։ Գրիգորյան օրացույցում դա համապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև ընկած օրերից մեկին։ Չինական ամանորը հաճախ ոչ պաշտոնական անվանում են «լուսնային նոր տարի», քանի որ այն համարվում է լուսնա-արեգակնային չինական օրացույցի արտադրվող մասնիկ, իսկ նրա ճշգրիտ ամսաթիվը որոշվում է լուսնային փուլերի հիման վրա։ Ամանորյա տոնակատարությունների ցիկլը ավանդաբար սկսվում է չինական օրացույցի առաջին ամսվա առաջին օրը և ավարտվում է Լուսարձակների տոնով, որը գալիս է տոնակատարության 15-րդ օրը։ Ամանորյա այդ ժամանակահատվածում չինացիների մեծամասնությունը հավաքվում են ընտանիքներով իրենց ամենամյա վերամիավորման ընթրիքին։Նոր տարվա առաջին օրը սկսում են հրավառությամբ և խնկավառությամբ։ Հրավառությունը պետք է վախեցներ չար ոգիներին և հենց դրանով դեպի ընտանիք ուղղեր խաղաղության և երջանկության ոգիների ուշադրությունը։ Օրվա վերջում ընտանիքը ողջունում է աստվածությունների վերադարձը տուն, ոգիների աշխարհ այցելելուց հետո, որտեղ նրանք «հաշվետվություն են տվել» անցած տարվա մասին, որից հետը ընտանիքը հարգանքի տուրք է մատուցում նախնիներին։Չինացիների կարծիքով գարնան առաջին այդ օրը տեղի է ունենում բնության զարթոնք, կենդանանում են հողը և նրա մեջ պահպանվող կյանքի ծիլերը։ Այդ տոնը նշանավոր է ոչ միայն խանցիների համար, այլ նաև ազգային փոքրամասնությունների համար։ Տոնը նշում են Մանջուրները, յաոտյանները, չժուանները, դաուրները, դունցերը, լիյանները և այլ էթնիկական խմբեր։ Համաձայն Շանշուի : ավանդապատման, Ամանորի առաջին օրը դարձավ այն օրը, երբ Շունյը հնագույն ժամանակաշրջանի օրինակելի արքա գահ բարձրացավ։ Յույհը ստանալով գահը նրանից, հետևեց այդ օրացույցային նախադեպին։Չինական Ամանորը համարվում է ամենաերկար և ամենակարևոր տոնը Չինական լուսնային օրացույցում։ Այդ տոնի ծագումը վերագրվում է հնագույն ժամանակներին և արտաքուստ արտացոլում է խորհրդանշական հարգանք դիցերին, հավատամքին և ավանդույթներին, որոնք պահպանվել են չինական հասարակության մեջ։ Դրանց դրսևորումներն են համարվում օրինակ նոր տարվա խորհրդանշանական նշանակումը 12 կենդանիներից մեկով և նաև խորհրդանշական գույնով, պայմանավորված Հինգ տարերքների տեսությամբ։

Leave a Reply