November 24th 2023 archive

 «Սասունցի Դավիթ»  1-4-րդ հատվածի առաջադրանք

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։

Զարմ – ծնողներից ծագած սերունդ։
Դյուցազարմ – աստվածազարմ։
Հռչակ – համբավ։
Ահարկել – երկյուղ ներշնչել։
Կորյուն – առյուծի ձագ։
Ավանդ – ներդրում։
Խարջ – հարկ։
Շըվաք – ստվեր։
Դուշման -թշնամի։

  1. Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավո, բարդ, բարդ ածանցավոր։

Անվեհեր – ան + վեհեր – ածանցավոր։
Անահ – ան + ահ – ածանցավոր։
Մեծազոր – մեծ + ա+ զոր – բարդ։
Անհաղթ – ան + հաղթ – ածանցավոր։
Գըլխաբաց – գլուխ + ա + բաց – բարդ։

  1. Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։

— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Մոտենում են Մհերի մահվան օրերը։
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Մհերը կմահանա և նրան կթաղեն։

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Միտք էր անում – մտածում էր։

— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։

Այստեղ Մհերը ընդունում է Աստծո կամքը և ասում է, որ միևնույնն է մարդը մահանալու է։ Եթե այս աշխարհում ժառանգ չունես, կարծես անիմաստ ապրես։

Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Մըսրա Մելիքը եկավ Սասունը իրենով անելու։

Թուր չառնի իմ դեմ։
Այստեղ ի նկատի ունի, որ ոչ մի երեխա մեծանալով իր դեմ դուրս չգա և չցանկանա իրեն սպանել։

  1. Բնութագրեք Ձենով Օհանին, Դավթին, Մսրա Մելիքին։ Ձեր բնութագրումները հիմնավորեք։

Ձենով Օհանը շատ վախկոտ և ոչ հայրենասեր մարդ էր։ Նա վախեցավ պայքարել իր հայրենիքի և ազատության համար, և հանձնվեց։
Մըսրա Մելիքը ագահ, չար և վատ մարդ էր։ Նա չէր բավարարվում իր հայրենիքով և ցանկանում էր գրավել Սասունը ՝ ուրիշի հայրենիքը։
Դավիթը փոքր էր, բայց արդեն հասկանում էր ով է Մըսրա Մելիքը և չէր ցանկանում անցնել նրա թրի տակով։

  1. Ինչո՞ւ Դավիթը հրաժարվեց անցնել Մելիքի թրի տակով։

Դավիթը իր հոր որդին էր ՝ հայրենասեր, ազնիվ և ուժեղ։ Նա հասկանում է, որ Մըսրա Մելիքը իր թշնամին է։

  1. Ինչո՞ւ Առյուծ Մհերն ու իր կինը Դավիթի ծնվելուց հետո մահացան։

Առյուծ Մհերը և նրա կինը մահացան, որովհետև նրանք երկար ժամանակ չէին կարողանում երեխա ունենալ դրա համար Մհերը Աստծուն ասաց, որ երբ Դավիթը ծնվի նրանք պատրաստ կլինեն մեռնել։

Ամենամեծ ընդհանուր բաժանարար

Առաջադրանքներ

Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
(15 և 18)=3
(24 և 16)=8
(18 և 24)=6
(240 և 60)=60
(250 և 50)=50
(4 և 7)=1
(5  և 11)=1
(14 և 9)=1
(25 և 5)=5
(16 և 32)=16
(10 և 8)=2
(20 և 24)=4
(100 և 20)=20
(6 և 7)=1
(150 և 30)=30
(18 և 36)=18
(15 և 40)=5
(40 և 70)=10
(28 և 18)=2
Խնդիր
Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքված մեծահասակներից և երեխաներից թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով մեծահասակներ և հավասար քանակով երեխաներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 45 մեծահասակներից և 54 երեխաներից։

(45,54)=9

«Սասունցի Դավիթ» 21-րդ հատվածի առաջադրանք

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի իմաստով մոտ բառեր գրեք։
    Ահեղ – սարսափելի։
    Համբավ – հռչակ։
    Մեյդան – հրապարակ։
    Ասպանդակել – ձիուն խթանել։
    Ալևոր – ծերունի։
    Բանակետ – բանագիտության մասնագետ։
    Ճրագ – լամպ։
    Խալխ – ժողովուրդ։
    Օխտ – յոթ։
    Թեժ – տաք։
    Ջաղացքար – աղաց։
  2. Մոխրագույնով նշված հատվածները շարադրեք ձեր բառերով։
    Արթուն կացե՜ք – վեր կացեք քնից։

    Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց… – առանց հարցնելու եկավ գնաց։

    Կեսօր արինն ելավ հեղեղ – կեսօրին եկավ հորդառատ անձրև։

    Մի ծերունուս խոսքին մըտիկ,
    Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
    Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
    Հե՞ր ես սըրանց դու կոտորում – լսիր իմաստուն ծերունու խոսքը, դու ինչ ես հասկանում, ինչու ես կոտորում այս մարդկանց։

    Թագավորը զոռով-թըրով
    Հավաքել է, էստեղ բերել։
    Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
    Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել – թագավորը խեղճ ժոողովուրդին ստիպելով բերել է կռվի, ինչ վնաս են տվել իրեն անմեղ ժողովուրդը։

    — Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
    Խալխին լըցրել ծովն արյունի,
    Ինքը մըտել վըրանի մեջ՝
    Օխտը օրով հանգիստ քընի՜ – աղքան անմեղ ժողովուրդին բերել է այդտեղ ինքնել մտել է վրան քնել։

    Քընել-մընել չեմ հասկանում,
    Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
    Էնպես դըրան ես քընացնեմ,
    Որ չըզարթնի էլ հավիտյան – Ինչու է նա քնել, նրան կանչեք հրապարակը այնպես քնեցնեմ, որ էլ չզարթնի։

  3. Նարնջագույնով նշված բառերի արմատներից յուրաքանչյուրով կազմել մեկական նոր բառ։
    Թևավոր – անթև
    Կեսօր – այսօր
    Միատեղ – մեկուկես
    Նորապսակ – նորաշենք
    Թագավոր – թագուհի
    Ջաղացքար – ջաղցքար
  4. Դուրս գրեք 6 գոյական և դրանց համար ածականներ մտածեք։
    կրակ-թեժ կրակ
    թուր-սուր թուր
    մարդ-բարի մարդ
    ճամփա-երկար ճամփա
    աչքեր-մեծ աչքեր
    ձի-ուժեղ ձի
  5. Բնութագրեք արաբ ալևորին։
    Բանագետ, աշխարը տեսած։
  6. Ինչո՞ւ Դավիթը կռիվը սկսելուց առաջ ձայն տվեց և քնից արթնացրեց Մսրա Մելիքի զորքին։
    Դավիթը կռիվը սկսելուց առաջ ձայն տվեց և քնից արթնացրեց Մսրա Մելիքի զորքին, որովհետև նա ուզում էր նրանց կոտորել։
  7. Եթե Դավիթի փոխարեն դու լինեիր մելիքի հետ կկռվեիր, թե՞ նրա զորքին կշարունակեիր կոտորել։ պատսխանդ հիմնավորիր։
    Ես կկռվեի Մելիքի հետ, որովհետև նա հրամանատարն էր և նրա բացակայության դեպքում զորքը կենթարկվեր ուրիշ հրամանատարի։
  8. Ինչո՞ւ Դավիթն ինջավ ձիուց և համաձայնեց նստել Մելիքի վրանում։
    Նրան կանչեց մի ալևոր և ասաց այնտեղ սպասել։