November 22nd 2023 archive

Գործող հրաբուխ Վեզուվը

Վեզուվ (Իտալ.՝ Vesuvio), գործող հրաբուխ Իտալիայի հարավում, Նեապոլ քաղաքից 15 կմ դեպի արևելք։ Բարձրությունը 1281 մետր է, խառնարանի տրամագիծը 750 մետր է։Կան ենթադրություններ, որ Վեզուվի առաջին ժայթքումը տեղի է ունեցել մ․ թ․ ա․ VIII դ․։ Ուժեղ ժայթքումներ են եղել․

«Սասունցի Դավիթ»  9-12-րդ հատվածի առաջադրանք

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
    Այծյամ – վայրի այծ։
    Պախրա – եղնիկ, եղջերու։
    Շենք – շինություն։
    Կխտար – այծյամ։
    Կապարճ – նետաման։
    Քուլա – գզած բրդի՝ բամբակի փաթիլ:
    Ապավեն – հենարան։
    Մշակ – երկրագործ։
    Բանել – աշխատել։
    Շարական – եկեղեցում երգվող հոգևոր երգ:
  2. Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավո, բարդ, բարդ ածանցավոր։
    Անորդի – ան + որդի – ածանցավոր։
    Որսասար – որս + ա + սար – բարդ։
    Լուսեղեն -լույս + եղեն – ածանցավոր։
    Զորավոր – զոր + ավոր – ածանցավոր։
    Տիրամոր -տեր + ա + մոր – բարդ։
    Չարխափան – չար + խափան – բարդ։
    Մշտական -միշտ + ական – ածանցավոր։
  3. Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
    Ճարը կըտըրված – հույսը կորցրած։
    Ձեռից ու ոտից ընկած – անկարող հալիծ ընկած։
    Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ – Առյուծ Մհեր այնքան ուժեղ էր, որ ամբողջ աշխարհ պաշտպանում էր։
    Գնաց մեր ձեռից – կորցնել ինչ – որ բան։
    Քու բանին գընա – քո գործին գնա
    Բուրգերը արած գետնին հավասար – ամբողջը հավասարեցնել գետնին։
    Դավիթը մնաց մտքի ծովն ընկած – Դավիթը ընկավ մտածմունքների մեջ։
  4. Որտե՞ղ էր ապրում որսկան Դավիթը և ի՞նչ էր որսում։
    Նա ապրում էր մի գյուղում և այնտեղ որսում էր կենդանիներին։
  5. Ինչպե՞ս Դավիթն իմացավ Որսասարի մասին։
    — Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
    Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
    Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին եմ ես․
    Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
    Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
    Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
    Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
    Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
    Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
    Որսով մեջը լի որսի սար ուներ.
    Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
    Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
    — Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
    Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
    Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
    — Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։
  6. Ի՞նչ կարող եք պատմել Որսասարի մասին։
    Որսասարի մեջ կային եղնիկ, այծյամ և պախրա։
  7. Ինչո՞ւ Դավիթը որոշեց վերակառուցել իր հոր հիմնած եկեղեցին, դրա մեջ ի՞նչ խորհրդանշան եք տեսնում։
    Նա որոշեց վերակառուցել եկեղեցին, որովհետև իր հայրը կռիվ գնալուց առաջ այնտեղ էր աղոթք անում։ Նա ուզում էր վերականգնել հավատքը առ Աստված, քանի որ քրիստոնիա էր, նա հավատում էր եկեղեցու զորությանը։