January 31st 2024 archive

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

1.Բանաստեղծության մեջ նշված բառերի համար գրեք հոմանիշ բառեր։

Վերուստ – վերև

Անհուն – անսհման

Բախշել – բաժանել

Երկյուղ – վախ

Փորձանք – աղետ

Պայծառ -լուսավոր

2.Բանաստեղծությունից դուրս գրեք 6 ածանցավոր բառ, դրանց արմատներով կազմեք նոր բառեր։

Բախտավոր – անբախտ

Անվերջ – վերջակետ

Շնորհք – շնորհալի

Անծեր – ծերունի

Բարություն – բարեգութ։

Վերուստ – վերնահարկ

3.Ի՞նչ գանձեր մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ։

Նա պատմում է իր բարության և սիրո մասին։ Նա համարում է դրանք գանձ։

4.Կարո՞ղ եք ասել, թե որն է հեղիանակի գանձեր հանքը։

Հեղինակի հանքը եղել է նրա մեջ, որ ինքը բոլորի հետ կիսվել է իր սիրով։

5.Ձեր կարծիքով ինչպե՞ս է հեղինակը սերն ու բարությունը բաժանում և հնարավո՞ր է, որ դրանք ավարտվեն։ Պատասխանը հիմնավորեք։

Հեղինակը մտածում էր, որ այդ սերն ու բարությունը իրեն տրված է ի վերուստ և նա ոչինչից և ոչ ոքից չվախենալով բաժանում էր այն։ Սերը չի կարող ավարտվել, որովհետև ինչքան դու սեր ես տալիս այդքան այն քեզ ետ ե գալիս։

6. Հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։

Նա նկատի ունի այն մարդուն ով իրեն սեր է տվել և այդ սերը ետ է եկել։

7.Ի՞նչ զացողություն եք ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը կարդալիս ես զգում եմ ինչ բարի և սիրող է եղել հեղինակը։

8.Բանաստեղծությունը սովորեք անգիր։

Սուրբ Սարգիս

Պատասխանի հարցերին՝

  1. Ի՞նչ կրոնի հետևորդ էր Սարգիս զորավարը:
    Նա քիստոնիա էր։
  2. Ինչու՞ նա գնաց Շապուհի մոտ ծառայելու:
    Նա գնաց իր մոտ ծառաելու, որովհետև իր երկրու պատերազմ էր։
  3. Ինչպե՞ս սպանվեց և հռչակվեց սուրբ:
    Սարգիսը չի համաձայնում հեթանոս դառնալ, այդ պատճառով էլ սպանում են նրա որդուն, իսկ իրեն բանտարկում են: Հետո գլխատում:
  4. Ավանդապատման մեջ աշուղ Ղարիբին ինչպե՞ս է հաջողվում երկար փորձություններից հետո հասնել իր սիրելիին:
    Նա աղոթում է Սուրբ Սարգիսին և աղոտքը կատարվում է։