September 19th 2023 archive

Վ․ Սարոյան․«Առաջին օրը դպրոցում» եկրորդ մաս

  • Մգեցրած բառերի բացատրությունները բառարանից դուրս գրիր և սովորիր։
    օտարոտի-օտար
    զվարճալի-ուրախ
    ապշեցրեց-զարմացրեց
    հաշմել-վնասել
  • Գրիր մեկական նախադասություն տեխստի մգեցված բառերից յուրաքանչյուրով։
    Կինոթատրոնում մուլտֆիլմը շատ հետաքրքիր էր և զվարճալի։
    Ֆուտբոլիստները խաղի ժամանակ իրար հաշմեցին։
    Ընկեր Շուշանը ապշեց ծաղիկի գեղեցկությունից։
    Մեկ օտարոտ մարդ եկավ Հայաստան շրջելու։
  • Դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներից որևէ մեկով կամ երկուսով նոր բառեր կազմեք։
    սրտնեղիչ -սիրտ- նեղ-իչ-բարթ ածանցավոր
    Աղբարկղ – աղբ + ա +արկղ
    Նախասենյակ – նախ +ա + սենյակ
    նախ- նախնադար
    սիրտ – բարեսիրտ
  • Ինչպե՞ս էր տնտեսուհի Էմին սպասում Ջիմին։
    Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: 
  • Արդյոք Ջիմը հավանեց դպրոցը, ինչո՞ւ։
    Ջիմին դպրոցը դուր եկավ, հատկապես դպրոցի երեխաները։
  • Ինչպիսին էր Ջիմի ուսուցչուհին։
    Ջիմի ուսուցչուհին մեծ, զայրածաց, մի պառավ լեդի էր։
  • համեմատիր քո առաջին ուսուցչուհուն Ջիմի առաջին ուսուցչուհու հետ։
    Իմ առաջին ուսուցչուհին բարի, համբերատար և աշակերտներին սիրող էր, իսկ Ջիմի ուսուչուհին զայրացած և չար կին էր։

Վիլյամ Սարոյան նախագիծ

  1. Ինչ՞ տվեց Վիլյամ Սարոյանի մայրը նրան մանկատուն հանձնելուց։
    Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։
  2. Ինչպես նա հասկացավ, որ պետք է դառնա գրողը։
    1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։
  3. Քանի՞ երեխա ուներ Վիլյամ Սարոյանը։
    Նա ուներ երկու երեխա։
  4. Ինչով էր հայտնի դպրոցում Վիլյամ Սարոյանը։
    Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում։ Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից

Լեզվական աշխատանք 2

13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:
Է տառերով հնչյունները – էջ, էի, էգ, էքսուկուրսիա։

Ե տառերով հնչյունները – կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե։

14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:
Օ – օր, օգուտ, օտար, օղա։
Ո – մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո։

15.Տրված բառերում  ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:
   Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ:

   Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:
Այս բառերը կարդացվում են Յե – եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ:
Այս բառերը կարդացվում են Վո- ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:

16. Տրված բառերում  և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Բ. Նաև, թեև, և:

Այս տառերը լսվում են եվ – հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև։

Այս տառերը կարդացվում են Յեվ – նաև, թեև, և:

17. Տառերը կարդա´ այնպեսինչպես հնչում են (տառերի անունները մի´ կարդա), հետո պատասխանի´ր հարցերին:

Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն.

ա) ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում,

Ա, է, ը, ի, օ, ու:

բ) ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյուն արտահայտում:
ե-յե, Ո-վո, և-յեվ։

18.Տրված մտքերից որ ո՞րոնք ես ճիշտ համարում (պատասխանելուց առաջ մեկ անգամ ևս կարդա նախորդ առաջադրանքները):

ա) Հնչյունը և տառը նույն բաներն են, դրանք իրարից չեն տարբերվում:

բ) Հնչյունը և տաոը տարբեր բաներ են. հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում ու կարդացվում է:

 գ) Տառը հնչյունի նշանն է:

20.Հատհատ արտասանի՛ր տրված հնչյունները (շշուկով կամ բարձրաձայն): Փորձի՛ր պարզել, թե աոաջին և երկրորդ խմբերի հնչյուններն ինչո՞վ են տարբերվում:

1. Բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:

2. Ա, է, ը, ի, օ, ու:
Այս խմբերը տարբերվում են նրանով, որ առաջին շարքի մեջ բաղաձայններ  են իսկ երկրորդ շարքում ձայնավորներ։

21.Հնչյունների խմբերն անվանի´ր (դրանց անուններ դի՛րև տրված նախադասությունները լրացրո´ւ:

1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք բաղաձայն հնչյուններ են:

2. Ա, է, ը, ի, օ,ու. սրանք ձայնավոր հնչյուններ են:

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

 Օրինակ՝

ասեղ (4) – ա, ս, ե, ղ:

Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):
Արմատ (5) – ա, ր, մ, ա, տ։
Երերալ (7) – յ,է , ր, ե, րա, լ։
Երազ (5) – յ, է, ր, ա, զ։
Որոտ (5) – վ, օ, ր, ո, տ։
Տերև (5) – տ, ե, ր, է, վ։
Որոշում (7) – վ, ո,ր, ո, շ, ու, մ։
Երևելի (8) – յ, է, ր, է, վ, ե, լ, ի։

24.Հաշվի´րթե տրված բառերի  մեջ քանի՞ տառքանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի – 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:
Երիտասարդ – 9 տառ, 10 հնչյուն։
Ոլոռ – 4 տառ, 5 հնչյուն։
Ողնաշար –7 տառ, 8 հնչյուն։
Հրշեջ – 5 տառ, 6 հնչյուն։
Գրքույկ – 6 տառ, 7 հնչյուն։
Բարև – 4 տառ, 5 հնչյուն։
Կարևոր – 6 տառ, 7 հնչյուն։
Բաճկոն – 6 տառ, 6 հնչյուն։
Ոտք – 3 տառ, 5 հնչյուն։
Երամ -4 տառ, 5 հնչյուն

Կարդա և հիշիր

Հնչյունը լսվում  և արտասանվում է, իսկ տառը գրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե-յէ, ո-վօ):

Մեկից ավելի հնչյուն է  արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

Լեզվական աշխատանք

25.Տրված բառերը հնչյունախմբերի են բաժանված: Ուշադրությո´ւն դարձրու դրանց մեջ մտնող ձայնավորներին ու բաղաձայններին և պատասխանի´ր հարցերին:

Մարդասեր – մար-դա-սեր, կառապան – կա-ռա-պան, ձեռագիր

-ձե-ռա-գիր, հեռագիր-հե – ռա-գիր, մեղեդի – մե-ղե-դի, բարեկամ

-բա-րե-կամ,աշակերտ – ա-շա-կերտ, ուրիշ- ու-րիշ, օղապարան

-օ-ղա-պա-րան, օրինակ – օ-րի-նակ:

Վանկը քանի՞ հնչյունից կարող է կազմվել:
Վանկը կարող է կազմել մեկից մինչև հինգ հնչուն։

Վանկում ինչպիսի՞ հնչյունի առկայությունն  է պարտադիր:
Վանկը կազմելու համար պարտադիր է ձայնավոր հնչյուն։

26. Նախորդ վարժության օրինակով՝ տրված բառերը վանկերի բաժանի´ր (փակագծում տրված է դրանց քանակը):

Արահետ-ա-րա-հետ (3),
կածան-կա-ծան (2),
հերոս -հե-րոս (2),
բերանբաց -բեր-ան-բաց (3),
արկածային -ար-կա-ծա-յին(4),
արդարադատ-ար-դա-րա-դատ (4),
կարգապահ-կար-գա-պահ (3),
հերթական-հեր-թա-կան (3),
մատակարարել-մատ-ա-կա-րա-րել (5),
ազատասեր-ա-զա-տա-սեր (4):

27.Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի բաժանված) բառերը:

Օրինակ՝

թե-թե-վա-նալ – թեթևանալ:

Ա. Տե-րև=տերև
ա-րև-մուտք=արևմուտք
ա-րև-կող=արևկող
Տա-թև=Տաթև

Բ. Տե-րե-վա-թափ=տերևաթափ
անձ-րե-վա-յին=անձրևային
ա-րե-վոտ=արևոտ
հե-վալ=հևալ
բե-վե-ռա- յին= բևեռային
ձե-վա-կան=ձևական
թե-վա-վոր=թևավոր
ու-ղե-վոր=ուղևոր
սե-վա-նալ=սևանալ

28.Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն  ևերը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:

Սև-ուկ, թե-թե-վու-թյուն, ան-ձրև, բա-րե-վել, կա-րե-վոր, ա-րև-շող, թև-ան-ցուկ, տե-վա- կան, թե-թև:

29.Տրված վանկերը միացրո´ւԸնդգծվածներն ինչո՞ւ են կոչվում գաղտնավանկ:

 Օրինակ՝լ

սըր-տոտ – սրտոտ:

Գլուխ, աստղ, հռչակ, գնացք, վխտալ, անկրկնելի, շրխկան, թռվռալ, կրկնություն, ձեռնտու:

30.Տրված բառերը վանկատի´ր՝  գաղտնավանկի ը –երը  գրելով:

Կրկին-կըր-կին, դռնբաց-դըռնա -բաց, երբեմն-երբե -մըն, գրքային-գըր-քային, կրակ-կը-րակ, ուրեմն-ուրե-մըն, ծանր-ծա-նըր, սրտաբաց-սըրտա-բաց, զվարթ-զը-վարթ, տխրել-տըխ-րել, խմբավորել-խըմբա-վորել:

31.Տրված բառերը վանկատի´ր:

Ա.Արքայական-ար –քա-յա-կան, մեծանալ-մե-ծա-նալ, կենտրոնական-կենտ-րո-նա-կան, վերջնական-վերջ-նա-կան, ճերմակաթև-ճեր-մա-կա-թև:

Բ-Հևասպառ-հե-վա-սպառ, կեղևապատ-կեղե-վապատ, տերևաթափ-տերե-վա-թափ, կարևորել-կարև-վորել, թևատարած-թե- վա-տա-րած:

Գ. Անկրկնելի-ան-կըր-կը-նելի, անդնդախոր-ան-դըն-դա-խոր, մտածել-մը-տա-ծել, մրցանակ-մըր-ցա-նակ, գտնել-գըտ-նել, արկղ-ար-կըղ:

32.Փորձի´ր բացատրելթե ինչո՞ւ  է բաժինն անվանվել  «Հնչյունաբանություն»:

Վանկ է կոչվում բառի մեջ մտնող հնչյունը կամ հնչյունախումբը, որն արտաբերվում (արտասանվում) է մեկ շնչով:

Ձայնավորները վանկարար (վանկ կազմող) հնչյուններ են. առանց ձայնավորի վանկ չկա:

Վանկը կարող  է նաև մի հնչյունից (ձայնավորից) կազմված լինել:

Երկու ձայնավորների միջև եղած մեկ բաղաձայնն անցնում է հաջորդ վանկին:

Երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկին: Բառի մեջ վանկարար ը հնչյունը չի գրվում. նա միայն վանկատման ժամանակ է երևում:

Լեզվական աշխատանք

1.Գրել տաս-ական գոյական որոնք ցույց կտան զգացմունք, նյութ և անձ։
զգացմունք- սեր,  տղրություն, ուրախություն, հանգստություն, անհանգստություն, ծավ, դժվարություն, ծուլություն, հաճույք, կարոտ։

նյութ-վոսկի, օդ, երկաթ, արծաթ, բենզին, գազ, ալյուր, ջուր, շաքարավազ, հող։

անձ-ուսուցիչ, դերասան, երգչուհի, լողորդ, մարդ, տնտեսուհի, բժշկուհի, ֆուտբոլիստ, սովորող, էլեկտրիկրիկ։

2.Գրել տասը ածական որոնք ցույց կտան մարդու հատկանիշ։
բարի, խելացի, համբերատար, անհամբեր, ընկերասեր, չար, անխելք, իմաստուն, անուշադիր, ուշադիր։

3.Գրել հնգական թվական որոնք կլինեն դասական, քանակական և  բաշխական։
դասական – առաջին, եկրորդ, երրորդ, չորորդ, հինգերորդ։
քանակական-մեկ, երկու, երեք, չորս, հինգ։
բաշխական -մեկական, երկուական, երեքական, չորսական, հնգական։

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են զգալի ոսկու պաշարներ։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում և համարվում է մինչ օրս պահպանված նախաքրիստոնեական հայկական արվեստի եզակի նմուշներից մեկը։ Նշանավոր են նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից կառուցված Բջնի բերդը, ինչպես նաև միջնադարյան Կեչառիսի վանքային համալիրը և Գեղարդավանքը՝ ուր և պահվում էր հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։

Թեժառույքի վանք

Թեժառույքի վանք, միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է ՀայաստանիԿոտայքի մարզիՄեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում։


Հրազդան գետ

(more…)

ՀՀ Հանրապետություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
    Հայաստանի Հանրապետու­թյունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում՝ Հարավային Կովկասում։ Մեր երկրի անկախությունը հռչակվել է 1991 թ․ սեպտեմբերի 21-ին։ Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:
  2. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:
    Արագածը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է 4090 մ:
  3. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:
    Հյուսիսային և հյուսիս արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները:
  4. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
    Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:
  5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
    Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ: Հատկապես նշանավոր  են Երևանի տարածքում գտնվող Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:
  6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:
    Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:
  7. Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:
    Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:
  8. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:
    Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:
  9. Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը:
    Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ,ասորիներ և այլն:
  10. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:
    Հայաստանի Հանրապետության մայրա­քաղաքը Երևանն է: Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը:
    Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը:
    Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը: