Mar
2023
Մաթեմատիկա
1.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
- 654, 789, 1011, 1023, 9862
- 356, 105, 100, 98, 99
- 4569, 1011, 999, 80, 5
2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․
- 5698, 5681, 1562, 100, 24
- 2, 100, 104, 256, 2689
- 56, 100, 120, 125, 124
3.1789 > 1799 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
- 5
- 9
- 8
4. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
- 100
- 10
- 3
- 30
- 1000
5. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։
- 100
- 10
- 4
- 40
- 1000
6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 15-ի բաժանելիս։
14
7. Գտիր 18 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
18+1=19
8. Գտիր 15 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
15+1=16
9. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:
400
10. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 1 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:
38331
11. Քառակուսու պարագիծը 20 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
P=20:4=5սմ
12. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 15 սմ է։
15×2=30
13.Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛ 6-ի։
12
14. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 5 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 1։
5×3+1=16
15. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
1. Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
P=24:4=6սմ
2. Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 3-ի։
15
3. Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։
10000
4. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 7 է, թերի քանորդը՝ 5, մնացորդը՝ 1։
7×5+1=36