January 15th 2023 archive

Շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ շատ հետաքրքիր էր:Մեր մոտ դպրոցում ճամբարային է :Մենք բաժանվել
ենք ջոկատների: Ես 3-րդ ջոկատից եմ:Հունվարի 9-ին մեր մոտ մայրենիի դասին խաղա-
ցել ենք Ազգային խաղեր, ծանոթացել ենք այդ խաղերին,ընթերցել ենք հետաքրքիր խա-
ղիկներ և քննարկել դրանք:
Երեքշաբթի օրը Հունվարի 10-ին Ազգային խաղեր նախագծի ընթացքում խաղացել ենք
խաղիկներ.ով ավելի շատ գիտի:
Չորեքշաբթի օրը Հունվարի 11- ին մեր մոտ ընթերցանության քննարկումներ էին և քանի որ
ես կարդում եմ Լուիս Քերոլի Ալիսի արկածները գիրքը ՝ դասի ընթացքում շարունակել եմ
այն կարդալ:
Հինգշաբթի օրը Հունվարի 12-ին մեզ մոտ մայրենիի դաս չունեինք:
Իսկ ուրբաթ օրը Հունվարի 13-ին շատ հետաքրքիր և հավես օր ունեցանք:Մենք ունեինք հյուրեր
Արևելյան,Հյուսիսային և Հարավային դպրոցներից:Հյուրերի հետ միասին Խաղացել ենք Ազգային
խաղեր և խաղիկներ: