May 6th 2023 archive

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: 
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Եթե չլինեին բույսերը չէր լինելու նաև մեր մոլորակ և շրջակա աշխարհը, որվհետև այն մեզ տալիս է թթվածին օդ։ Բացի նրանից, որ բույսը մեզ տալիս է թթվածին օդ, այն նաև կարով է փոխել մարդու կյանը։
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։
  1. Նկարում պատկերված բույսը ունի վերգետնյա և ստորգետնյա հատվածներ։ Ունի կարճ և բարակ արմատներ։ Բույսը ունի ցողուն, տերև և ծաղիկ։ Այս բոլորը միասին կոչվում են բույսի մարմին։

Գյուղատնտեսություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
    Այն բաղկացած է երկու ճյուղերի օրինակ ՝ բուսաբուծությամբ և կենդանաբուծությամբ։ Բուսաբուծությամբ մարդիկ բույս էր են աճեցնում, նաև որոշ բույսերը մեզ տալիս են սննդամթերք օրինակ ՝ սոխը, սխտոր, դդում, վարունգ և այլն։ Իսկ կենդանաբուծության ժամանակ մարդիկ խնամում են կենդանիներին որոնք էլ են մեզ տալի սննդամթերք օրինակ ՝ կաթ, յոգուրտ, միս և այլն։
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:
    Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է’ որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար։Մշակաբույսերի մասն էլ, օրինակ’շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար։
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
    Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: 
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
    Օրվա ընթացքում ես անասնապա­հությունից ստացված մթերքներից օգտագործում եմ թթվասեր, յոգուրդ, պաղպաղակ, միս։
    բիբար, լոլիկ, համեմ, մաղադանոս։
    Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
    Եթե չլինել բուսաբուծությունը չէր լինի անասնապահությունը:
    Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: 
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    Կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է, տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս։
    Դրանք են ոչխարը, կովը, հավը։