Շոկոլադի մասին

«Շոկոլադ» բառը շատերի մոտ ասոցացվում է համեղ սալիկի, անուշաբույր կոնֆետների տուփի և նմանատիպ այլ քաղցրավենիքի հետ: Սակայն շոկոլադի ստեղծման պատմությունը վկայում է, որ այն դարեր շարունակ մատուցվել է որպես խմիչք և ամենևին էլ քաղցր չի եղել: Բառագետները պնդում են, որ «շոկոլադ» («chocolate») բառն առաջացել է ացտեկների «չոկոլատլ» («xocoatl») բառից, իսկ կակաոյի ծառը, որի պտուղից էլ ստացվում էր այդ խմիչքը, լատիներենից թարգմանաբար նշանակում է «Աստվածների կերակուր»: Այն հիմնականում աճում է արևադարձային շրջաններում՝ Աֆրիկայում, Ամերիկայում, ինչպես նաև՝ Ճավա և Ցեյլոն կղզիներում։

Իսկ ինչպե՞ս է շոկոլադը հասել Եվրոպա: Ամենատարածված վարկածի համաձայն՝ «չոկոլատլ» կոչվող խմիչքը 1519թ.- ին Մոնթեսումա 2-րդը հյուրասիրում է Մեքսիկա ժամանած իսպանացի կոնկիստադոր գեներալ Էրնան Կորտեսին: Խմիչքը պատրաստվում էր կակաոյի ծառի պտուղներից՝ այն համադրելով վանիլի, կծու պղպեղի և այլ համեմունքների հետ, մատուցվում էր սառը վիճակում և ոսկյա բաժակներով: Եվ ահա 1527թ.-ին Կորտեսն Իսպանիա է վերադառնում այդ անգին բաղադրատոմսով: Խմիչքը սիրվում է, և շոկոլադի պատմության նոր փուլ է սկսվում: Բաղադրատոմսից աստիճանաբար դուրս է մնում կծու պղպեղը, փոխարենն ավելանում է մեղրը: Ավելի ուշ իսպանացիները սկսում են այն մատուցել տաք վիճակում, որն է՛լ ավելի համեղ էր:

Իսկ հիմա շոկոլադը փոքրերի և մեծերի համար քաղցրավենիք է և այն պատրաստված են կակոից և կաթից նաև ավելացնու են պնդուկ պոպոկ։

Leave a Reply